News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Տոկիոյում բացվել է Ճապոնիայի առաջին սրճարանը, որտեղ այցելուներն ու աշխատակիցները շփվում են ժեստերի լեզվով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տոկիոյի Կունիտատի արվարձանում գտնվող Starbucks-ի նոր սրճարանի կոնցեպտը, ինչպես այն ձեւակերպել է ճապոնական ցանցի գլխավոր մենեջեր Տակաֆումի Մինագուտին, կայանում է յուրաքանչյուրի համար «անսահմանափակ հնարավորություններում»  ինչպես նաեւ նրանում, որպեսզի ստեղծել վայր, որտեղ  «եւ վատ լսողությամբ մարդիկ, եւ խուլ մարդիկ, եւ այցելուները կարող են լինել այնպիսին, ինչպիսին իրենք կան»:. 

«Բոլոր աշխատակիցները, ում դուք այժմ տեսնում եք վաճառասեղանի հետեւում, խուլ են եւ վատ են լսում, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ դուք դիսկոմֆորտ չեք զգա»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ընկերության ներկայացուցիչը:

Եւ իսկապես՝ պատվիրել կարելի է մի քանի եղանակով: Հերթում սպասող այցելուներին աղջիկ է մոտենում, ով, կարծես, թեթեւ ակցենտով առաջարկում է նախապես պատվեր ընդունել: Կարելի նաեւ ցույց տալ անհրաժեշտ ապրանքը մենյույում, ապա ընտրել պատվերի պարամետրերը՝ բաժակի չափը, «սառը» կամ «տաք», «քեզ հետ» կամ «սրճարանում»: Կարելի է գրել գրատախտակին եւ ցույց տալ մատուցողին: Կարելի է պարզապես բարձր արտաբերել պատվերը, իսկ վաճառասեղանից այն կոմղ գտնվող աշխատակիցը կփոխակերպի այն գրավոր տեքստի:

Սրճարանում ամբողջ պատը զարդարված է ժեստերի լեզվի գեղարվեստական ​​պատկերով: Յուրաքանչյուրը սուրճ խմելիս կարող է փորձել սովորել այս լեզվի հիմունքները: Կա նաեւ էլեկտրոնային ցուցատախտակ՝ ընդհանուր բառերի նշանային լեզվով:

«Բոլոր աշխատակիցները, անկախ նրանից՝ լսողության խնդիրներ ունեն, թե ոչ, միմյանց հետ շփվում են ժեստերի լեզվով: Դրա համար աշխատակիցների դիմակները թափանցիկ են, դրանք չեն փակում դեպքի ստորին հատվածը»,- պարզաբանել է աշխատակիցը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ