News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ամեն տարի կնշի Փոքրիկ Իշխանի օրը: Այս որոշումն Անտուան ​​դե Սենտ-Էքզյուպերիի հիմնադրամը կայացրել է գրողի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ՝ նրա վեպին հարգանքի տուրք մատուցելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ժամանակակից դարաշրջանին՝ իր բազմաթիվ ճգնաժամերով եւ լարվածությամբ, հատկապես անհրաժեշտ են Սենտ-Էքզյուպերիի մարդասիրական իդեալները»,- կարծում են հիմնադրամում:

Օդաչու եւ գրող Անտուան ​​դե Սենտ-Էքզյուպերին, որի գիրքը ֆրանսերենից թարգմանվել է 360 լեզուներով, ծնվել է Լիոն քաղաքում 1900 թվականի հունիսի 29-ին: Ծնունդով պատկանելով ֆրանսիական արիստոկրատական ​​ընտանիքին՝ նա շուտ է կորցրել հայրը: Անտուանի դաստիարակությամբ զբաղվել է նրա մայրը: Դքսուհի Մարի դե Սենտ-Էքզյուպերին աշխատել է հնարավորինս բազմակողմանի կրթություն տալ որդուն:

Տարեդարձի նախօրեին Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի իշխանությունները համարյա 1 միլիոն եվրոյով գնել են Սեն-Մորիս-դե Ռեման դղյակը, որտեղ անցել է «Փոքրիկ իշխանի» հեղինակի մանկությունը: Նրա կյանքի երկու հիմնական տարերգներն էին  ավիացիան եւ գրականությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ