News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փարիզի դատարանը Ֆրանսիայի կառավարության նախկին ղեկավար Ֆրանսուա Ֆիյոնին 5 տարվա ազատազրկման է դատապարտել նրա կնոջ՝ Պենելոպեի ֆիկտիվ աշխատատեղերի մասին գործով, որից երեք տարին պայմանական է: Ինչպես հայտնում է RFI-ն, ինքը՝ Պենելոպա Ֆիյոնը դատապարտվել է երեք տարվա պայմանական ազատազրկման, հայտնում է RFI-ն։

Այսպիսով, դատարանը լիովին բավարարել է Ֆրանսիայի ազգային դատախազության միջնորդությունը, որն այս ժամկետներն էր պահանջել ֆիյոնների ընտանիքի համար:

Ամուսինները նաեւ տուգանքի են դատապարտվել՝ յուրաքանչյուրը 375 հազար եվրոյի չափով, ինչպես դա պահանջում էր մեղադրող կողմը Դատարանը նաեւ զրկել է Ֆրանսուա Ֆիյոնին առաջիկա տասը տարիների ընթացքում ընտրված պաշտոն զբաղեցնելու իրավունքից, Պենելոպե Ֆիյոնին՝ առաջիկա երկու տարվա ընթացքում:

Դատարանն Ազգային ժողովում Ֆրանսուա Ֆիյոնի նախկին տեղակալ Մարկ Ժուլոյին դատապարտել է պայմանական երեք տարվա ազատազրկման եւ 20 հազար եվրո տուգանքի՝ նույնպես պայմանական։

Ֆիյոնների դատավարությունը սկսվել էր  փետրվարի 26-ին Փարիզում: Ամուսինները մեղադրվում են 1998 թվականից մինչեւ 2013 թվականն ընկած ժամանակահատվածում պետական ​​միջոցների յուրացման եւ պետական ​​գույքի չարաշահման հետ կապված հանցագործությունների «մեղսակցության եւ կոծկման» համար: Այս բոլոր տարիներին Պենելոպա Ֆիյոնը պաշտոնապես գրանցված էր որպես Ազգային ժողովի պատգամավորի օգնական: Այս ընթացքում նա պետական ​​գանձարանից 613 հազար եվրո է ստացել:

Ֆրանսուա Ֆիյոնը մեղադրվում է նաեւ պետական ​​միջոցների յուրացման եւ եկամուտների հայտարարագրման «պարտավորությունների խախտման» մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ