News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանում գիտությունը վարկաբեկված է եւ շարունակվում է վարկաբեկվել իշխանությունների կարճատես քաղաքականության արդյունքում: Այդ մասին այսօր` մայիսի 10-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Չափազանցություն չի դիտվի եթե բարձրաձայնեմ, որ Վերաբերմունքն այսպիսին է՝ շուկայական տեսք տալ գիտությանը եւ արդյունքների շուկայացման ճանապարհով ֆինանսավորման աղբյուրներ գտնել։ Բիզնես տրամաբանություն, որ գիտության պարագայում համազոր է ինքնասպանության»,- նշել է պատգամավորը։

Ըստ Գալստյանի, այն, որ Հայաստանում գիտության ու գիտնականների հանդեպ ակնածանք եւ արժեւորում չկա, արտահայտված է Ակադեմիայի համակարգում աշխատող գիտնականների վարձատրությամբ: «Ի դեպ, քիչ չեն երիտասարդ ու տաղանդավոր մարդիկ, ովքեր ստիպված են նվաստացուցիչ ցածր աշխատավարձով բավարարվել, իսկ ավելի շուտ պարտադրված են իրենց ապագան Հայաստանից դուրս փնտրել: Մեզանում վերանում են գիտությանը նվիրված լեգենդար անհատները, իսկ եթե նույնիսկ այդպիսիք կան, ապա քամահրված են ու անտեսված: Իսկ արդյունքում արժեհամակարգ ենք խեղում, հասարակությունն իր բարոյական կողմնորոշիչներում ավելի հուսահատեցնում ու մոլորեցնում»,- նկատել է Գալստյանը:

Վերջինիս կարծիքով, ցավալի է հատկապես հայագիտության վիճակը: «14 տոկոս ֆինանսավորում ստացած հայագիտական թեմաներից միայն մեկն է վերաբերում հայ գրականությանը: Անտեսված, ես կասեի` արհամարված են հայոց լեզուն եւ հայ գրականությունը: Միթե Գիտության կոմիտում կարծում են, թե հայագիտությունը միայն հայոց պատմության հարցերն են: Դարձյալ սխալված չեմ լինի եթե ասեմ, հայագիտությունը անհեռանկար եւ ծերացող ճյուղերի շարքին է դասվում»,- նշել է պատգամավորն ու ավելացրել. «Անհերքելի է, հայագետներ պատրաստելու շահագրգռություն միայն մեր հանրապետությունը պետք է ունենա: Որեմն պետք է հասկանանք, որ գիտնականի գործը գիտությամբ զբաղվելն է, իսկ պետության խնդիրը՝ առաջնահերթություններ ու գերակայություններ սահմանելն ու գիտական պատվեր իջեցնելը։  Իսկ իր գիտության մասին չհոգացող երկիրը վերածվում է գաղութի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեկ մոտ 120-130 հազար մարդ կար հրապարակում, եթե ոչ ավել. Բագրատ Սրբազան
Գործընթացն այնպիսին է, որ եւ ճնշում պետք է լինեն, եւ թելադրանք լինի, եւ…
ԵՊՀ-ում դասադուլ է․ ԵՊՀ ուսանողական խորհուրդը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Ուսանողների շարքում է նաև Ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը...
Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ. դեռ համաձայնություն չկա. Բագրատ Սրբազան
Ի վերջո, համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, որ անձի շուրջ կգոյանա...
Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ. Ռուբեն Մելիքյան
Մենք հայտարարում ենք, որ անվճար իրավաբանական օգնություն կտրամադրենք բոլոր այն ուսանողներին, որոնց...
Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ)
Հիշեցնենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը հայտարարել էր...
«Հրապարակ». Սպառնալիքները դեր չխաղացին
Կեսօրից հետո էլ Արգիշտի Քյարամյանի Քննչական կոմիտեն մտավ «խաղի մեջ»` հայտնելով, թե բողոքի ակցիաների...
Ամենաշատ