News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ Հայրենիք կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ: Այս մասին հայտարարություն են տարածել Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ Հայրենիք կուսակցությունները։

Հայտարարության, մեջ, մասնավորապես, ասվում է.

«Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ Հայրենիք կուսակցություններիկ կողմից ստեղծված աշխատանքային խմբի հայտարարությունը

Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ Հայրենիք կուսակցությունները վաղը՝ հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:

Լիազոր ներկայացուցիչները հունիսի 30-ին, ժամը 10:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն առձեռն կհանձնեն երեք կուսակցությունների համատեղ հաղորդումը հանցագործության մասին։

Հաղորդման հիմքում դրված փաստերի եւ իրավական հիմնավորումների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար լրատվամիջոցների ներկայացուցիչներին նույն ժամին հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ