News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամեն տարի հուլիսի 1-ին Հայաստանում նշվում է մասնագիտական տոն՝ Դատախազության աշխատողի օրը, որը հաստատվել է մարտի 7-ին՝ կառավարության 207-Ն որոշմամբ:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին, անկախություն հռչակելով, Հայաստանի երրորդ Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ նախկին օրենսդրական եւ այլ ակտերը երկրի տարածքում կգործեն այնքանով, որքանով դրանք չեն հակասում Անկախության հռչակագրի գաղափարներին: «Դատախազության մասին» ԽՍՀՄ օրենքը նույնպես դասվեց սկզբունքներին չհակասող ակտերի թվին, եւ անկախ Հայաստանի Հանրապետության դատախազական մարմինները մինչեւ նոր օրենքի ընդունումն առաջնորդվում էին այս օրենքով: Ազգային օրենսդրության ստեղծման ճանապարհին առաջին քայլերից մեկը, որ կարգավորում էր դատախազության գործունեությունը, 1995 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի դատախազության կառուցվածքում Զինվորական դատախազության, որպես առանձին ստորաբաժանման, ստեղծումն էր: 1995 թ. հուլիսի 5-ին ընդունվեց ՀՀ առաջին Սահմանադրությունը, որի 103-րդ հոդվածը սահմանում է դատախազության գործառույթներն ու խնդիրները: «Դատախազության մասին» ազգային օրենքն ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, այն ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ին: 1999-ի սկզբին, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ձեւավորվել են Հայաստանի դատախազության կառուցվածքային նոր ստորաբաժանումներ՝ Գլխավոր դատախազությունը՝ իր վարչություններով եւ բաժիններով, մարզերի, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի համայնքների դատախազությունները, կայազորների ռազմական դատախազությունները: Այսօր իրենց մասնագիտական տոնին դատախազության բոլոր աշխատակիցները շնորհավորանքներ են ընդունում ղեկավարությունից եւ ընկերներից, իսկ առավել աչքի ընկած աշխատակիցներին պարգեւատրում են պետական պարգեւներով եւ հուշանվերներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ