News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Առողջապահության համակարգի քանդող նախարար Արսեն Թորոսյանը, ըստ մեզ հասած տեղեկությունների, ի թիվս այլ առողջապահական հիմնարկների, որոշել է քանդել նաեւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտը: Բոլոր դեպքերում իր գործողությունները այդ բուժհաստատության դեմ վկայում են այդ մտադրության մասին:

Երեւի բոլորն են հիշում, թե ինչ աղմուկով նա փոխեց Ուռուցքաբանության ինստիտուտի տնօրենին, որից հետո մեծ կոնֆլիկտներ տեղի ունեցան ինստիտուտի կո­լեկտիվում, իսկ ինքը՝ նախարար կոչեցյալը, վախկոտ ճագարի պես փա­խավ մամլո ասուլիսից, երբ նրան սկսեցին շատ կոնկրետ հարցեր տալ: Այդ դեպքե­րից հետո Ուռուցքաբանության ինստի­տուտը լքեցին բազմաթիվ փորձառու կադրեր, իսկ մթնոլորտը այդպես էլ չառող­ջացավ:

Բացի կադրային խնդրից, հիվանդա­նոցն ունի նաեւ դեղամիջոցներով սպա­սարկման խնդիր: Ինչպես հայտնի է, օրեն­քով սահմանված կարգով քաղցկեղով հիվանդների համար նախատեսված են անվճար դեղամիջոցներ, սակայն ինչպես մեր թերթը բազմիցս գրել է, մենք ստանում ենք եւ շարունակում ենք ստանալ բողոք­ներ, որ հիվանդներին ստիպում են սեփական միջոցներով ձեռք բերել դեղորայք, իսկ ինստիտուտից բացատրում են, թե իրենք չեն մասնակցել ինչ-ինչ տենդերնե­րի, որի պատճառով օրենքի այդ դրույթը ինստիտուտում չի գործում: Սակայն մեզ հայտնի է, որ մի շարք մասնավոր հիվան­դանոցների համար նման դեղորայք պե­տությունը տրամադրում է:

Հետեւապես, վերադառնում ենք այն հարցին, թե ինչու է Արսեն Թորոսյանը ցանկանում քայքայել Ֆանարջյանի ան­վան ինստիտուտը: Պատասխանները կա­րող են լինել հետեւյալը.

1. Թորոսյանը հանդիսանում է միջազ­գային մաֆիայի ներկայացուցիչ, որի նպատակն է ոչնչացնել Հայաստանում առողջապահական համակարգը ընդհան­րապես, իսկ Ֆանարջյանի անվան ինստի­տուտը հանդիսանում է այդ համակարգի կարեւորագույն օղակներից մեկը:

2. Թորոսյանը նպատակադրվել է ոչն­չացնել ինստիտուտը, որպեսզի ձեռք գցի դրա շենքին եւ սարքավորումներին, մաս­նավորեցնի դրանք եւ հետագայում նորից վերաբացի, սակայն արդեն մասնավոր հիմունքներով: Այդ վարկածի օգտին խոսում է նաեւ այն, որ ժամանակին Նիկոլն ու Թո­րոսյանը խոսում էին ուռուցքաբանու­թյան նոր կենտրոն ստեղծելու մասին: Ընդ որում, պարզ չէր, թե որն է լինելու եղած ինստիտուտի ճակատագիրը այդ դեպքում: Խոսելուց այն կողմ, իհարկե, գործն առաջ չանցավ: Ոչ մի տեղ նոր կենտրոնի վերաբերյալ ոչ մի շարժ չկա: Հետեւապես, կարելի է ենթադրել, որ խոս­քը գնում էր եղած կենտրոնը լուծարելու եւ նույն տեղում արդեն մասնավոր հիմունք­ներով «նոր» կենտրոն ստեղծելու մասին:

3. Թորոսյանը բիզնես է անում տարբեր մասնավոր ընկերությունների միջոցով, իսկ Ֆանարջյան ինստիտուտի հետ բիզ­նես անելը ավելի դժվար է: Հայտնի է, որ մասնավոր բուժհաստատություններով, որոնցից մեկը նաեւ հենց իրենն է, փող լվալը շատ ավելի հեշտ է: Այս վարկածի օգտին խոսում է նաեւ այն, որ շուրջ մեկ տարի առաջ Թորոսյանի անվան հետ պայթեց մեծ սկանդալ, երբ նա պետական հսկայական միջոցներ ուղղում էր իր, իր կնոջ, բարեկամ-ընկերների բուժհաստատություններին համապատասխան չա­փով պակասեցնելով դրանք այլ նմանա­տիպ հիվանդանոցներից:

Դրա օգտին է խոսում նաեւ այն, որ հենց կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում Թորոսյանը համագործակցում եւ ֆինանսական միջոցներ էր ուղղում ոչ բոլոր հիվանդանոց­ներին, ինչի հետեւանքով կորոնավիրուսային հիվանդները հարյուրներով հերթի մեջ էին սպասում բուժման, իսկ հիվանդա­նոցային հնարավորությունները չէին օգտագործվում:

Թեեւ Արսեն Թորոսյանը կատարել է այնքան հանցագործություններ, որ մեկով ավելի, մեկով պակաս արդեն էական չէ: Սակայն Հայաստանի ուռուցքաբանու­թյան գլխին կախված վտանգը դառնում է խիստ առարկայական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Նախարարը զանգեց, ասաց կգամ արվեստանոց, մի ամբողջ օր սպասեցի, չեկավ. քանդակագործը՝ Դումանյանի մասին
Ես նախարարին ասել եմ՝ Ձեզ սիրով կսպասեմ իմ տուն-արվեստանոցում...
«Հրապարակ». Փաշինյանը պնդել է, որ հայտարարագրման գործընթացը պետք է սկսել առանց «ապացույցների»
Կառավարությունում օրերս նեղ կազմով քննարկման ժամանակ Փաշինյանն ասել է, որ համընդհանուր...
«Փաստ». Կառավարության ստեղծած «ծուռ հայելիների» իրականությունը. ինչին ձեռք են տալիս, փլուզվում է
Իշխանությունները պարբերաբար ներկայացնում են, թե աշխատատեղերի աճը շարունակաբար ռեկորդներ է...
«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանն «առուն չռած, հոպ է ասում». քաղաքապետի աթոռին է
Վերջինս քաղաքապետարանում իր ձեռքն է վերցրել ամեն ինչ եւ իրեն լիովին քաղաքապետ է զգում...
«Հրապարակ». Վայոց Ձորի մարզպետը սիրում գնալ միջոցառումների, որոնց հետ ոչ միայն ինքը, այլ նաև Վայոց Ձորի մարզը կապ չունի
Կիսանդրին կանգնեցվել է Գագիկ Ծառուկյանի կողմից՝ նրա ֆինանսներով ու նախաձեռնությամբ...
«Փաստ». Անակնկալ շրջադարձ Ավետիք Չալաբյանի գործով դատավարությունում
Հարցին՝ եթե իրոք այդպես է, ինչո՞ւ է թույլ տվել, որ գումարային քննարկումներ ծավալվեն, նա պատասխանեց, որ Ալիյանն իրենց ասել է, թե հետաքրքրությունից...
Ամենաշատ