News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 19
USD
405.15
EUR
407.5
RUB
6.87
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ  Ձեզ եւ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ Կանադայի օրվա կապակցությամբ։

Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ գործընկերության եւ փոխվստահության մթնոլորտում զարգացող բարեկամական հարաբերությունները։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր միջեւ ձեւավորված անձնական ջերմ հարաբերություններն առանձնահատուկ լիցք ու երանգ են հաղորդում տարբեր մակարդակներում ընթացող հայ-կանադական երկխոսությանը։ Անշուշտ, երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում ուրույն տեղ ունի նաեւ կանադահայ համայնքը:

Կարծում եմ՝ այս տարի, համավարակով պայմանավորված, Կանադայի օրը փոքր-ինչ այլ կերպ է նշվելու: Այդուհանդերձ, վստահ եմ, որ օրվա խորհրդի թելադրանքով կանադացիներն այն կանցկացնեն բարձր եւ տոնական տրամադրությամբ: Ուստի մեկ անգամ եւս շնորհավորում ու բարեմաղթանքներ եմ հղում Կանադայի բարեկամ ժողովրդին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ