News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Եղվարդ համայնքի սրտում գտնվող՝ այս գրեթե 1հա տարածք զբաղեցնող գոտին ժամանակին հանդիսացել է քաղաքային բացօթյա լողավազան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հետխորհրդային շրջանում աստիճանաբար վերածվել է անխնամ «անտառի» եւ չնայած կենտրոնական դիրքին՝ կիսալքված տարածք էր հիշեցնում։

Անցյալ տարի ՏԿԵՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ համապետական շաբաթօրյակին այցելեցինք այս տարածաշրջան եւ տեղում միտք հղացանք՝ այս գոտին սուբվենցիոն ծրագրի միջոցով բարեկարգել եւ դարձնել քաղաքի համար հանրային մեծ հանգստի գոտի՝ փոքրիկ լողավազանով, ամֆիթատրոնով, զբոսայգիներով, մանկական ժամանցի վայրերով եւ կանաչապատ ճեմուղիներով։

Շնորհավորում եմ մեր սիրելի եղվարդցիների‘ն.

Ծրագիրն արդեն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը՝ շուրջ 244մլն ՀՀԴ ուղղվելու է այս հրաշալի նախագծի կյանքի կոչմանը (30%/70% պետություն/համայնք համաֆինանսավորմամբ)։

#ԷտալոնայինԿոտայք ունենալու ճանապարհի’ն ենք։

Տպել