News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Այս տարի տնտեսական անկումը Հայաստանում կկազմի ավելի քան 10%։ Այս մասին այսօր, հուլիսի 2-ին, քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ եւ BMS բանկային կառավարման դպրոցի հիմնադիր Աշոտ Օսիպյանը:

Նրա խոսքերով՝ Հայաստանը համավարակի պայմաններում հայտնվել է ծանր իրավիճակում: Ըստ պաշտոնական տվյալների՝ կրճատվել է մոտ 20 000ր աշխատատեղ, տարբեր կանխատեսումների համաձայն՝ գործազրկության աճը կկազմի 5-10%: «Զբոսաշրջության արդյունաբերությունը մեծ ճգնաժամի մեջ է: Անկման տվյալները սարսափեցնող են»,- ասաց նա: Օսիպյանը նշեց, որ իր գնահատականներով՝ Հայաստանում տնտեսական անկումը կգերազանցի 10%-ը: Ընդ որում, բնակչության ակնկալիքները նույնպես բացասական են: «Ես ուսումնասիրություն եմ անցկացրել, որի համաձայն սուրճի վաճառքը նվազել է 40%-ով»,- ասաց նա:

Օսիպյանը պարզաբանեց, որ Հայաստանում սուրճի վաճառքի ծավալները ցուցանիշ են,, քանի որ նույնիսկ դժվար իրավիճակներում Հայաստանի բնակչությունը, որպես կանոն, շարունակում է սուրճ եւ ծխախոտ գնել: Սպառման ծավալների նվազումը նշանակում է, որ մարդիկ այլեւս ի վիճակի չեն դա թույլ տալ իրենց, եւ վկայում է ճգնաժամի խորության մասին: Սրա հետ մեկտեղ, զգալիորեն նվազել են նաեւ անշարժ գույքի գործարքները: Սա երկրում ձեւավորում է անշարժ գույքի գների նվազման սպասում: Ճգնաժամից հետո զգալիորեն կկրճատվի նաեւ գրասենյակային տարածքների վարձակալության պահանջարկը, ասաց նա՝ հավելելով, որ միջազգային կազմակերպություններից մեկի գնահատականներով՝ ՀՀ աշխատող քաղաքացիների 40%-ը կարող է տնից աշխատել:

Եթե այս ամենին գումարենք գույքահարկի մասին նոր օրենքի բացասական ազդեցությունը, ապա անշարժ գույքի շուկայում մենք պետք է ակնկալենք զգալի անկում: «Այս անկումը կարող է հանգեցնել ծայրաստիճան բացասական հետեւանքների, բավական է հիշել 2008 թվականին ԱՄՆ-ի ճգնաժամը»,- ասաց նա: Ներկա պայմաններում, նրա կարծիքով, «միայն ուժեղ ինֆլյացիան եւ դոլարի փոխարժեքի անկումը կարող են փրկել Հայաստանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ