News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Twitter սոցիալական ցանցը խոստացել է գրառումների խմբագրման գործառույթ ավելացնել, երբ բոլորը դիմակներ կկրեն: «Դուք կարող ենք ստանալ խմբագրման կոճակը, երբ բոլորը դիմակներ կկրեն»,- նշվում է ընկերությունը միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ընկերության ղեկավար Ջեք Դորսին հայտարարել էր, որ սոցիալական ցանցը, հավանաբար, երբեք չի ավելացնի թվիթերի խմբագրման կոճակը, որի մասին արդեն վաղուց խնդրում են բազմաթիվ օգտատերեր: Ըստ նրա՝ դա պայմանավորված է նրանով, որ սոցցանցը սկսել է իր գործունեությունը որպես SMS հաղորդագրություններ փոխանակելու ծառայություն, իսկ երբ հաղորդագրությունն ուղարկված է, այն այլեւս փոխվել հնարավոր չէ: Այդպես, ընկերությունն իր վերջին հրապարակումով կարող էր կրկին ակնարկել, որ խմբագրման գործառույթն այդպես էլ չի ներդրվի:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ