News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԵՄ-ում առաջիկա երկու տարում կհայտնվի նոր համաեվրոպական վճարային համակարգ՝ European payments initiative (EPI): Այս շաբաթ դրա մշակումը սկսելու մասին հայտարարել էին Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Իսպանիայի եւ Նիդեռլանդների 16 խոշորագույն բանկեր, փոխանցում է Euronews-ը:

Արդեն վաղուց են ընթանում խոսակցությունները ծայրահեղ դեպքում եվրոյի գոտում միասնական վճարային համակարգի ստեղծման մասին: Սակայն մերթ ճգնաժամերն էին խանգարում, մերթ ԵՄ ղեկավարությանը չէր բավականացնում քաղաքական կամքը: Հիմա, կարծես, իրական առաջընթաց է հայտնվել:

Նախագծի նախաձեռնողները խոստանում են, որ այդ համակարգը կդառնա «բոլոր տեսակի գործարքների վճարումների նոր ստանդարտ, ներառյալ խանութներում վճարումները, կանխիկի ստացումը, ինչպես նաեւ միջազգային փոխանցումները:

Ըստ էության, այս բոլոր գործարքները կարելի է կատարել նաեւ այսօր, բայց երկրից երկիր ընդհանուր պատկերը բավականին հատվածական է: Ի հավելումն սրա՝ վճարային գործարքների ոլորտում փաստացի մենաշնորհատերեր են ամերիկյան Visa եւ Mastercard ընկերությունները, որոնց դուրս մղելուն է ուղղված նաեւ նոր եվրոպական համակարգը: Նախատեսվում է, որ այն կսկսի գործել 2022 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ