News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հունաստանը հնարավոր ամեն ինչ կանի իր ինքնիշխանության պաշտպանության համար, հայտնում է Bloomberg-ը:

Վերջին ամիսներին Հունաստանի եւ նրա արեւելյան հարեւանի միջեւ հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լիբիայի հետ ծովային համաձայնագիր ստորագրեց: Սա Թուրքիային դրդեց հավակնել ծովային գետիների, որոնք Աթենքը ըստ միջազգային իրավունքի հունական է համարում:

«Եթե մեզ մոտ եղած միակ տարբերությունը բացառիկ տնտեսական գոտու հռչակումն է, ապա մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ բանակցություններ վարել, նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ այդ հարցը քննարկել»,- հայտարարել է երկրի ԱԳ փոխնախարար Միլտիադես Վարվիցիոտիսը: Նրա խոսքով՝ Հունաստանը պատրաստ է քննարկել նաեւ երկկողմ հարցեր, ինչպես՝ տնտեսության, տուրիզմի, Covid-19-ի եւ միգրացիոն հոսքերի:

«Բայց եթե խնդիրը Էգեյան ծովում կղզիների հանդեպ Հունաստանի ինքնիշխանության վիճարկումն է, ապա պատասխանը «ոչ»-ն է,- հավելել է փոխնախարարը: - Մենք մեր ինքնիշխանությունը չենք քննարկում, մենք չենք հանձնում հունական հողը եւ հնարավոր ամեն ինչ կանենք այն պաշտպանելու համար»:

Լարվածությունն աճում է նաեւ հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հնարավորության պատճառով: Էրդողանը սա վաղուց է պնդում՝ մերժելով ԱՄՆ եւ Հունաստանի քննադատությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ մտած այս օբյեկտը հույների համար հատուկ նշանակություն ունի, որոնք այն համարում են քրիստոնեական կարեւորագույն հուշարձաններից մեկը եւ ուղղափառ ավանդույթի ժառանգությունը, որը ծագում է Բյուզանդական կայսրությունից:

Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը երեկ հայտարարել էր, որ Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ տարաձայնությունները «հունա-թուրքական հարց չէ, այլ ունիվերսալ հարց»՝ հավելելով, որ Հունաստանը սպասելու է Թուրքիայի որոշմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ