News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
485.17
EUR
574.15
RUB
6.6
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է հայ-ռուսական հարաբերություններում առկա ճեղքերի, դրանց խորացման ու հետևանքների մասին։ Այդ մասին ասվում է Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունում:

« Բոլոր տեսակի իզմերից հրաժարված և իրենց հայամետ ու հայակենտրոն հռչակած քաղաքական գործիչները, այսօր գործում են ի վնաս Հայաստանի Հանրապետության։

 Ռուսական հեռուստաալիքների հեռարձակման շուրջ ծագած աղմուկի ֆոնին, ինչի մասին ժամանակին բարձրաձայնել են կոմունիստները, հանրային եթեր է տրամադրվում տխրահռչակ, Ռուսաստանի հզորացման,կայունության հակառակորդ, հայատյաց քաղաքական գործիչ Նավալնուն, էլ ավելի խարխլելով հայ-ռուսական բարեկամության հիմքերը, դա ներկայացնելով, որպես դեմոկրատիայի և ինքնիշխանության նշան։ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան քաղաքական սուբյեկտ է, որովհետև Ռուսաստանի դաշնակիցն է, և որքան շուտ հասկանան այս պարզ ճշմարտությունը մեր իշխանությունները, այնքան ավելի շատ կշահի հայ ժողովուրդը։

 Հայաստանի սահմանների անառիկության և մեզ թշնամական երկրների ոտնձգություններից պաշտպանելու գործում, իր անուրանալի դերը ունի ռուսական 102րդ ռազմաբազան, որի , Հայաստանում տեղակայման հարցում  ևս նշանակալի ավանդ ունի Կոմունիստական կուսակցությունը։ Հետևաբար, մենք լինելով հայ-ռուսական բարեկամության հիմնադիրներից ու ջատագովներից, չենք կարող անտարբերությամբ նայել, թե ինչ է կատարվում հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող դաշնակցի շուրջը, ուստի կոչ ենք անում իշխանություններին, իրենց քաղաքական ուժեր հռչակած և արևմտյան դրամաշնորհներով սնվող ու բացառապես նրանց շահը սպասարկող ավանտյուրիստներին`մի փորձեք սեպ խրել երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության մեջ, դա ձեզ չի հաջողվի, դուք ժամանակավոր եք, իսկ մեր ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից և պիտ գնա դեպ դարեր»,-ասվում է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել