News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բեռլինի մետրոյի  «Մավրների փողոցը» կայարանը կվերանվանվի «Գլինկա փողոցի»՝ ի պատիվ ռուս կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի: Ուրբաթ՝ հուլիսի 3-ին, այս մասին հաղորդել է Բեռլինի BVG տրանսպորտային ընկերությունը:

Որոշումը կայացվել է երկարատեւ բանավեճերից հետո «Մավրների փողոցը» անվանման խտրական բնույթի շուրջ: «Հասկանալով եւ հարգելով փողոցի անվան շուրջ հակասական վեճերը՝ BVG-ն որոշել է չօգտագործել այն կայարանի անվան համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Ընկերության տվյալներով՝ անվանափոխությունը մի քանի շաբաթ կտեւի, այն պետք է ավարտվի մինչեւ 2020 թվականի վերջը: Նշվում է, որ Բեռլինի Միտթի թաղամասի իշխանությունները ստուգելու են՝ արդյոք պետք է վերանվանել բուն փողոցը, սակայն դա կարող է շատ ավելի երկար տեւել: Այս վեճը շարունակվում է արդեն մի քանի տարի:

Նոր անվանումը կայարանը կստանա հարեւան փողոցի անունով: Ռուս կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան բազմիցս եկել, ապրել եւ սովորել է Բեռլինում, այն իր սիրելի քաղաքներից մեկն էր: Գլինկան մահացել է Բեռլինում 1857-ին, հայտնում է DW-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ