News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Գյումրի» բժշկական կենտրոնին թույլատրվել է իրականացնել տրիաժ ծառայություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Գյումրի» բժշկական  կլենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը` նշելով, որ ըստ էության բժշկական  կենտրոնը սկսել է այդ ծառայությունը իրականացնել դեռեւս մեկ ու կես ամիս առաջ:

«Որպեսզի մենք կարողանայինք պլանային վիրահատություններ կատարեինք, միջանկյալ ընդունում էինք կատարում, հետագայում ճշգրտելով հիվանդի իրավիճակը թեստավորումից հետո կատարում էինք վիրահատությունը: Հետագայում, երբ որ քանակը շատացավ շատ սկսեցին ընդունվել թոքաբորբով հիվանդներ, բարձր ջերմությունով եւ մենք այդ միջանկյալ բաժանմունքը սկսեցինք օգտագործել հենց դրա համար: Այդ բաժնմունքը իրենից ներկայացնում է մեկուսարաններ,  այսինքն մեկ հոգու համար օգտագործվող հիվանդասենյակներ: Ունենք 15 մեկուսարան ունենք, որտեղ մնում էին, հետո եթե դրական էր լինում պատասխանը տեղափոխվում էին Երեւան, իսկ եթե բացասական էր մնում էին հիվանդանոցում եւ շարունակում բուժվել»,-ասաց նա:

Իսահակյանի խոսքով` իրենք 1.5ամսվա  ընթացքում ընդունել են 120 պացինետի, որոնցից մոտ 80-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս:

«Այսինքն տրիաժ ծառայության  գործընթացը մենք ակամա անում էինք, հիմա նախարարությունը  կոդն են ուղղակի բացել  եւ մեզ թույլատրել, որ ֆինանսավորում տրվի այդ հիվանդներին ընդունելու համար»,-ասաց նա:

Նա հավելեց, որ այս պահին բժշկական մեկուսարաններում կան 8 հոգի, որոնցից 2-ը թեստավորվել են առաջնային օղակում, իսկ  մնացած 6-ի թեստավորումը իրենք են իրականացրել:

Նրա խոսքով վերջին 2 օրերին նվազել են դրական պատասխան ստացող հիվաննդների քանակը` մոտ 30 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ