News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 11
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Համացանցում մի քանի տեսանյութ է հայտնվել, որոնցում ձեւավորվող տորնադոյին շատ նման բնական երեւույթ է։ Այն նկարահանվել է ուրբաթ օրը՝ հուլիսի 3-ին, Մոսկվայի Օրեխովո-Զուեւո թաղամասում, փոխանցում է ՄԿ-ն:

Ինչպես նշել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը, ձագարափոս ամպ ձեւավորվել է կուտակված անձրեւային ամպերի պատճառով:

Ըստ նրա՝ այն «ոչ մի կապ չունի տորնադոյի հետ»: Այնուամենայնիվ, այն «ինչ-որ մրրկասյան» ձեւավորման փորձ է: Լեուսը հավելել է, որ այս ամպային ձեւը ձեւավորվում է անձրեւային ամպերի միջոցով: Այն անուղղակիորեն կապված է ամպրոպային գործունեության հետ:

Սակայն եթե այդպիսի ամպը վերջնականապես զարգանար, ապա երկրի վրա բնակիչները ստիպված կլինեին փոթորկանք եւ ուժեղ քամի վերապրել: Փորձագետը նաեւ հաստատել է, որ Մոսկվայում տորնադոյի հայտնվելու շանսերն իրական են:.

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ