News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բաղդադը կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ եւ Արաբական պետությունների լիգա (ԱՊԼ), որպեսզի դադարեցվեն Իրաքի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունները, ինչպես նաեւ տնօրինում է տնտեսական լծակներն Անկարայի վրա ազդեցության համար, ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս-Սահաֆը։

Հունիսին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր երկու խոշոր գործողությունների մասին ընդդեմ երկրում արգելված Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) Իրաքի հյուսիսային շրջաններում, երբ Բաղդադը երկու անգամ Թուրքիայի դեսպանին բողոքի նոտա է ներկայացրել։ Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Անկարային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները՝ նշելով, որ Բաղդադը պատրաստ է համագործակցել սահմանին անվտանգություն ապահովելու հարցում երկու կողմերի շահերը պահպանելու պայմանով։

«Իրաքը կարող է դիմել ՄԱԿ-ի ԱԽ՝ խնդրելով անցկացնել արտահերթ նիստ այդ հարցը քննարկելու համար, ինչպես նաեւ ԱՊԼ, Իսլամական համագործակցության կազմակերպություն եւ այլ կառույցներ»,-ասել է աս-Սահաֆը՝ մեկնաբանելով Բաղդադի հետագա քայլերը թուրքական ԶՈՒ-ի կողմից Իրաքի տարածքում չդադարող կրակի ֆոնին։

Իշխանությունները կարող են գործադրել Թուրքիայի վրա ազդեցության նաեւ այլ լծակներ, այդ թվում՝ տնտեսական, նշել է նա։ «Իրաքում կան տասնյակ թուրքական տնտեսական եւ ներդրումային ընկերություններ, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցում է 16 միլիարդ դոլարը տարեկան»,-նշել է աս-Սահաֆը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ