News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բուբոնիկ ժանտախտ է հաստատվել Չինաստանի հյուսիսում հովվի մոտ, հաղորդում է Սինցզինբաո թերթը։

«Նախքան հիվանդանալը պացիենտը եղել է բուբոնիկ ժանտախտի համաճարակաբանական օժախում։ Այժմ նա ստանում է բուժում մեկուսացման մեջ, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն»,-հավելել են Բայան Նուր քաղաքի առողջապահության կոմիտեում։

Տղամարդուն նախօրեին հոսպիտալացնելուց հետո քաղաքում հայտարարել են համաճարակաբանական նախազգուշացման երրորդ մակարդակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Իշխանությունների խոսքով՝ քաղաքում կա հիվանդության տարածման վտանգ բնակչության շրջանում, խորհուրդ չի տրվում որսալ վայրի կենդանիներ, իսկ հիվանդության դեպքերի հայտնաբերման կամ կասկածի դեպքում անհրաժեշտ է անհապաղ հայտնել այդ մասին։

Եւս երկու մարդ է հիվանդացել բուբոնիկ ժանտոխտով Մոնղոլիայի շրջանում, որը գտնվում է Ալթայի Հանրապետության հետ սահմանին։ Ուլան Բաթորեում ռուսական դեսպանատնից հայտնել են, որ հանրապետության իշխանություններն անմիջապես ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ, ուստի մտահոգվելու պատճառներ չկան։

Բուբոնիկ ժանկախտը տարածվում է արջամկների ցեղի կաթնասունների կողմից, որոնց Մոնղոլիայի բնակիչները, չնայած արգելքին, օգտագործում են սննդի մեջ։ Վարակվել կարելի է նաեւ կենդանու միսը մաքրելիս, սակայն դա եզակի դեպքերից է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ