News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում  երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել:
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 10:30-ի սահմաններում, Տոլորս-Սիսիան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են 35-ամյա Գարիկ Մինասյանի վարած Opel Vectra մակնիշի և 49-ամյա Ռուբիկ Մելքոնյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: 
Գագիկ  Շամշյանի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ռ. Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

 Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Տպել
Ամենաշատ