News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում մի քանի մարզպետների փոփոխություն է սպասվում։ Նշվում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի եւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի անունները։

Խոսվում է, որ որոշվել է նրանց փոխարինել ուժային կառույցների նախկին ղեկավարներով, ինչպես Սերժ Սարգսյանն արեց՝ 2012-ի ընտրություններից առաջ, որ ուժեղ մարզպետներն իշխանական թեկնածուներին անցկացնեն։ Այս հարցում էլ, փաստորեն, նախկին ավանդույթները շարունակվում են։

Մեզ հետաքրքրեց Տավուշի մարզպետի պարագան, ով հնազանդորեն կատարում է ղեկավարի ցանկությունները։ Մեզ ասացին, որ պատճառն Իջեւանի ընտրություններն են՝ մարզպետը «չի բաշարում» Ղալումյանին քաղաքապետի համար անհրաժեշտ ռեյտինգով ապահովել։

Բացառո՞ւմ եք, որ առաջիկայում կդադարեցվեն Ձեր լիազորությունները՝ հարցրինք Չոբանյանին։ «Ընդհակառակը։ Մենք բուռն գործունեության մեջ ենք, ռազմավարության վրա ենք աշխատում, ակտիվ այցելություններ են բոլոր ոլորտներում, կարծում եմ՝ ե՛ւ 2019-ն էր հաջող, ե՛ւ հիմա ենք դուրս գալիս համավարակային շոկից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել
Մեզ ասացին, որ այդ աշխատանքներն իրականացրել են Էջմիածնի գնդի սակրավորները։ Տեղեկացանք նաեւ, որ...
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել
Կոմիտեն երեկ հայտնեց, որ Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարման արդյունքում...
«Ժողովուրդ». ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված
Ընդ որում, ՔՊ-ականները, հավանաբար չէին ցանկացել ջանք թափել ու սեփական մտքերը շարադրել՝ լուսանկարին...
«Ժողովուրդ». Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին
Ոչ մի արտառոց բան` բացի հայրենասեր լինելուց, մենք չհայտնաբերեցինք Սրբազանի աջակիցների շրջանում, որոնք...
Հայաստանի գլխավոր հրապարակում արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք (ուղիղ)
Ավարտվեց «Հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան...
«Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկած քայլերթը հասավ Հանրապետության հրապարակ
այժմ մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը գալիս է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ