News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Թիմ» ՍՊԸ և «Վեոն Արմենիա» ՓԲԸ դիմումի հիման վրա հարուցված համակենտրոնացման  վերաբերյալ վարչական վարույթում առկա  փաստական հանգամանքների  հարցը։

Նիստի դռնբաց հատվածում  զեկուցողի կողմից  ներկայացվել են հարցի հիմնական ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ 2020 թվականի հունիսի 8-ին վերոնշյալ ընկերությունները դիմել են ՏՄՊՊՀ՝ հայտնելով, որ  «Թիմ» ՍՊԸ-ն նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 % փայաբաժինը՝ խնդրելով թույլատրել համակենտրոնացումը, ինչի հիման վրա սահմանված կարգով վարույթ է հարուցվել։

«Վեոն Արմենիա»-ն իրականացնում է ամրակցված, շարժական հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք։ Ընկերությունների կողմից ներկայացված դիմումի համաձայն՝ համակենտրոնացումը դրական ազդեղություն կունենա հեռահաղորդակցության ոլորտի վրա՝  նոր ծառայությունների մատուցման, ինչպես նաև գների իջեցման միջոցով:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովը ՀՀ հեռահաղորդակցական ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել, ուսումնասիրվել են վերջին 5 տարիներին աշխարհում տեղի ունեցող զարգացումները և համակենտրոնացման գործարքները, գնահատվել է շուկայի կենտրոնացվածության աստիճանը, շուկայի հիմնական խաղացողների տեխնիկական հնարավորություններն ու կարողությունները, մասնաբաժինները,  առաջարկվող ծառայությունների փոխադարձ փոխարինելիության հնարավորությունները, ուսումնասիրվել են խնդրո առարկա ապրանքային շուկաները և այլն։ 

 Համակենտրոնացման մասնակիցների խնդրանքով նիստի հիմնական հատվածն անցկացվել է գաղտնի ռեժիմով՝ հաշվի առնելով, որ քննարկումների ընթացքում ներկայացվելու է առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվություն։

Հանձնաժողովի նախագահի հարցմանն ի պատասխան «Թիմ» ՍՊԸ պատասխանատուն հավաստիացրել է, որ համակենտրոնացման գործարքի թույլտվության դեպքում ընկերության աշխատակիցների զանգվածային կրճատումներ տեղի չեն ունենալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ