News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիպրոսը եւ նրա ԵՄ գործընկերներն աշխատում են Միջերկրական ծովի արեւելյան մասում Թուրքիայի էքսպանսիոնիստական ​​քաղաքականությունը զսպելու ուղղությամբ՝  գազի պաշարների ծովային որոնումների պատճառով լարվածության աճի ֆոնին, ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը:

Ըստ նրա՝ ԵՄ-ն պետք է գնահատի, թե որքան ազատություն է պատրաստ տրամադրել «լկտի» Թուրքիային, որը ցանկանում է վերահսկել տարածաշրջանը, փոխանցում է AP-ն:

Անաստասիադեսի մեկնաբանություններն արվել են այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան «փոխադարձությամբ կպատասխանի», եթե ԵՄ-ն միջոցներ ձեռնարկի, որոնք դատապարտում են Թուրքիայի կողմից գազի որոնումները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում։

«Ցավոք, մենք խոսում ենք ագիտատորի մասին, որը ձգտում է գերակայել Միջերկրական ծովի ամբողջ արեւելյան հատվածում եւ վերահսկել մի շարք երկրներ, որոնք շրջապատում են Միջերկրական ծովի ամբողջ արեւելյան հատվածը»,- ասել է Անաստասիադեսը: «Սա անհասկանալի եւ անընդունելի է ոչ միայն միջազգային արդարության հիման վրա, այլեւ՝ այն բարեկամական հարաբերությունների, որոնք պետք է աջակցեն հարեւան երկրներին»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ