News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը
Չորեքշաբթի նավթի գներն անկում են ապրել այն բանից հետո, երբ հրապարակվել են ԱՄՆ-ի նավթի պաշարների ավելացման վերաբերյալ տվյալները, ինչը մտավախություն է առաջացրել գերառաջարկի կապակցությամբ, սակայն Չինաստանի տնտեսության արագ վերականգման հույսերը սահմանափակել են կորուստները, հայտնում է Reuters-ը:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները 08:17-ի դրությամբ նվազել են 10 ցենտով կամ 0.2 տոկոսով՝ հասնելով 42.98 դոլարի բարելի դիմաց, West Texas Intermediate տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 12 ցենտով կամ 0․3 տոկոսով՝ հասնելով 40․50 դոլարի բարելի դիմաց:
 
«Շուկան միանշանակ չէ, քանի որ Չինաստանի արագ տնտեսական վերականգնման հետ կապված լավատեսությունը փոխհատուցվում է շարունակական մտավախությամբ, որ ԱՄՆ-ումում եւ այլ երկրներում կորոնավիրուսի դեպքերի աճը դանդաղեցնում է վառելիքի պահանջարկի վերականգնումը»,- հայտարարել է Rakuten Securities-ի հումքային ապրանքների մասով վերլուծաբան Սատորու Յոշիդան: Նա հայտարարել է, որ WTI տեսակի նավթի ապագա ֆյուչերսներն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կմնան բարելի դիմաց 38․59-31.50 դոլարի մակարդակում:
 
Ամերիկյան Petroleum Institute ոլորտային խմբի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի հում նավթի պաշարները, հակառակ սպասումներին, նախորդ շաբաթ ավելացել են ՝ թեեւ բենզինի եւ թորած հումքի պաշարներն սպասվածից ավելի շատ ե նկրճատվել։
 
Լարում է ավելացրել նաեւ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության հայտարարությունը, ըստ որի սպասվում է, որ ԱՄՆ-ի հում նավթի արտադրությունը 2020 թվականին կնվազի մինչեւ օրական 600 000 բարել: Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ նավթի համաշխարհային պահանջարկը մինչեւ 2021 թվականի վերջը կվերականգնվի։

Ըստ Reuters գործակալության աղբյուրների՝ Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը նախատեսում է օգոստոս ամսվա ընթացքում ավելացնել նավթի արտահանումը, ինչն առաջին ազդանշանն է առ այն, որ ՕՊԵԿ-ը եւ նրա դաշնակիցները հաջորդ ամիս պատրաստվում են կրճատել նավթի արդյունահանման ռեկորդային ծավալները։
 
ՕՊԵԿ+-ի հիմնական նախարարները պետք է բանակցություններ վարեն հաջորդ շաբաթ: Մինչդեռ, երեքշաբթի ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն արդեն գերազանցել է 3 միլիոնը, եւ ավելի շատ նահանգներ են հայտնում վարակվածների ռեկորդային թվի մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ