News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Հայաստանի խորհրդարանն այսօր՝ հուլիսի 9-ին, շարունակում է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Այս պահին քննարկում է ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը:

Օրակարգում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։

Հիշեցնենք, որ երեկ նիստի ընթացքում խորհրդարանն ընդունել է օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի՝ օրակարգի մի շարք հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

Ազգային ժողովը քննարկել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ՀՀ կառավարությունն առաջադրել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը:

Թեկնածուն ներկայացրել է հանձնաժողովի մեկ տարվա գործունեության հակիրճ հաշվետվությունը: Նա խոսել է նաեւ ՏՄՊՊՀ հետագա գործունեության մասին, անդրադարձել այն բարելավելու իր պատկերացումներին:

Պատգամավորների հնչեցրած հարցերը վերաբերել են մասնավորապես դիմակի գնի բարձրացմանը, հեղուկ գազի գնի տատանմանը: Թեկնածուն տեղեկացրել է, որ նշյալ հարցերի վերաբերյալ հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարում, որի ավարտից հետո կներկայացնի պարզաբանումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ