News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է կարգի բերել Բելառուսում խոսքի ազատության ոլորտը, հաղորդում է Բելթան:

«Դահլիճում 250 մարդ կա,մեծ մասը պետական պաշտոնյաներ են, եւ յուրաքանչյուրն ունի սեփական մտածելակերպը: Այն, որ ինչ-որ փաստի շուրջ կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, դա նորմալ է, ես դա լավ եմ ընդունում»,-ասել է նա խոշոր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ զանգվածային մեդիայի շուկայի համար կարեւոր գործոն է պետական ԶԼՄ-ների առկայությունը, եւ Բելառուսում դրանց թիվը չի կրճատվի:

Նա նաեւ նշել է, որ խոսքի ազատությունը չի ենթադրում ամենաթողություն: «Խոսքի ազատությունը յուրաքանչյուր պետությունում սահմանափակված է օրենքում: Այդ պատճառով մենք այն կարգի կբերենք»,-ասել է Լուկաշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ