News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Մեր մշակույթի ոլորտը պետական մարմինների կողմից անտեսված է, մեզ ոտքի մի հանեք, հանեք աշխատանքի: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, ասաց Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Միջոցառումների անցկացման կազմակերպությունների աշխատակիցները՝ ռեստորանների ներկայացուցիչները, հանդիսավարները, երաժիշտները, երգիչները եւ սպասարկող անձնակազմերը ցանկանում էին հանդիպել Կառավարության ներկայացուցիչների հետ՝ միջոցառումների անցկացման թույլտվության հնարավորության հարցը քննարկելու համար։

«Թույլ տան աշխատենք, տանենք բանկերի գումարները վճարենք, որ գիշերը կարողանանք հանգիստ քնենք:

 Մենք հոգեպես ավելի շատ ենք հիվանդանում ստեղծված այս վիճակից , քան այդ վիրուսից»,- ասում է ակցիայի մասնակիցը:

Հարցին, թե ինչպես են պատրաստվում դիմակով երգել, վերջինս պատասխանեց.

Հիմա, ո՞նց եմ խոսում, ոչինչ թող մի քիչ էլ լավ չհնչի, բայց դիմակով կերգեմ:

 Հետագա քայլերի մասին ակցիայի մասնակիցները նշեցին, որ եթե այս ակցիաները էլի խնդրին լուծում չտան, միեւնույն է, նորից կգան, կնստեն Կառավարության շենքի դիմաց, մինչեւ իրենց աշխատանքի տեղավորեն:

«Մենք բոլոր ձեւաչափերն ու արգելված կաննոները հաշվի առնելով՝ դիմում ենք ներկայացրել կառավարությանը, բայց, ոնց որ թե քնած այնտեղ են, չեն արձագանքում, խոստացել էին, որ պատասխան կտան, բայց մինչ օրս դեռ ոչ մի բան չեն ասել:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ հնրարավոր է դիմակ կրելով, պահպանելով սոցիալական հեռավորություն, կազմակերպել աշխատանքը.

«Եթե այն ժամանակ նստում էին մի սեղանի շուրջ տասը հոգի, հիմա թող նստեն հինգ հոգով, ինչպե՞ս է, որ երթուղայինում իրար կողք կոզքի, մոտիկ նստած, մարդիկ ուղեւորվում են, ուրեմն չե՞ն կարող մի սեղանի շուրջ նստեն հինգ հոգով:  Մոլերը եւս բաց են, գնում, մի կոշիկը տասը հոգի փորձում են, բա այդտեղ վիրուս չկա՞:

Ակցիայի մասնակիցները հստակ պատասխան ենք ուզում իմանալ կառավարությունից իրենց հետագա քայլերը հասկանալու համար. «Եթե չենք աշխատում, գնում ենք մեռնելու, ուրեմն գնանք:

Մենք ում տները երջանկացրել ենք, երբեք չենք գնա այդ տունը թալանի, գուղանանք, տանենք, ոչ էլ երբեւէ քաղաքականությամբ ենք զբաղվել, մեր խնդրանքն այն է, որ մեզ ոտքի չհանեն:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ եթե կառավարությունը րի կարող նպստել նրանց, որպեսզի նրանք ռեստորանային գործունեությունը շարունակեն, ապա թող ապահովեն մեկ այլ աշխատանքով, քանի որ հիմա աշխատանք գտնելը եւս հեշտ չէ:

Թե չէ անընդհատ դիմակներով ու արտակարգ դրություններով փակել մեր բերանը, սահմանափակել մեր հնարավորությունները, սովի մատնել մեզ եւ չորս պատի մեջ նստեցնել, կարծում եմ՝ դա ճիշտ չէ»,- հավելեց ակցիա իրականավցնող քաղաքացին:

Տպել
Ամենաշատ