News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) կլիմայական նոր կանխատեսումների համաձայն, համաշխարհային միջին տարեկան ջերմաստիճանը, հավանաբար, առնվազն 1°С-ով բարձր կլինի նախարդյունաբերական մակարդակներից (1850-1900)՝ հաջորդ հինգ տարիներից յուրաքանչյուրի ընթացքում (2020-2024), ընդ որրում՝ գոյություն ունի 20 տոկոս հավանականություն, որ այս հինգ տարիներից գոնե մեկում այն կգերազանցի 1,5°C-ը:

Համաշխարհային միջին ջերմաստիճանն արդեն ավելի քան 1°C-ով գերազանցել է նախաարդյունաբերական դարաշրջանի ցուցանիշները: Վերջին հինգ տարիները ամենատաքն են եղել դիտումների ողջ պատմության ընթացքում:

«Այս ուսումնասիրությունը գիտական բարձր մակարդակի հավաստիությամբ ցույց է տալիս խնդրի մեծությունը, որը պետք է լուծվի Կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրի շրջանակներում, եւ որի իմաստը գլոբալ ջերմաստիճանի բարձրացումն այս դարում 2°C- ից զգալիորեն ցածր պահելն է»,- հայտարարել է ՕՀԿ գլխավոր տնօրեն Փեթերի Թալասը։

Կանխատեսումներում հաշվի են առնում բնական տատանումները, ինչպես նաեւ կլիմայի վրա մարդու ազդեցությունը, որպեսզի ապահովեն ջերմաստիճանի, տեղումների քանակի, քամու բնութագրերի եւ այլ փոփոխականների լավագույն կանխատեսումը առաջիկա հինգ տարիների համար: Կանխատեսման մոդելները հաշվի չեն առնում ջերմոցային գազերի եւ աերոզոլների արտանետումների փոփոխությունները` կորոնավիրուսի շրջանում բնակչության մեկուսացման միջոցառումների արդյունքում:

«ՕՀԿ-ն բազմիցս շեշտել է, որ COVID-19-ի հետեւանքով առաջացած արդյունաբերական եւ տնտեսական անկումը չի փոխարինում կլիմայի ոլորտում կայուն եւ համակարգված գործողություններին»,- ասել է պրոֆեսոր Թալասը:

«Մինչ COVID-19-ը առողջության եւ տնտեսության բնագավառում լուրջ միջազգային ճգնաժամ էր առաջացնում, կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումների բացակայությունը կարող է դարերով սպառնալ մարդու բարեկեցությանը, էկոհամակարգերին եւ տնտեսությանը, ուստի կառավարությունները պետք է օգտագործեն այս հնարավորությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում միջոցներ ձեռնարկելու համար»,- ասել է նա:

Բացի տաքացումից, առաջիկա հինգ տարիներին Արեւմտյան Եվրոպային սպասում է փոթորիկների ուժգնացում՝ ճնշման անոմալիաների հետեւանքով։

Ինչ վերաբերում է կարճաժամկետ հեռանկարներին, ապա, ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, այս տարի Արկտիկան ավելի քան երկու անգամ կտաքանա՝ համեմատած համաշխարհային միջին ցուցանիշի հետ, իսկ Հարավային Ամերիկայի շատ տարածաշրջաններ, Աֆրիկային եւ Ավստրալիայի հարավային շատ մասեր ավելի չոր կդառնան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարավից հզոր ցիկլոն է գալիս. սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում նաև բուք
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի…
Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք․ Գագիկ Սուրենյան
Նշենք, որ ըստ կենտրոնի՝ հանրապետության տարածքում մարտի 18-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների...
Աշոցքի, Ամասիայի, Ապարանի տարածաշրջաններում և Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ...
Ավստրալիայում նախազգուշացվել է հեղեղումների մասին՝ «Մեգան» մերձարեւադարձային ցիկլոնի հետ կապված
Հյուսիսային Ավստրալիայում հեղեղումներ են սպասվում...
Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ. Գագիկ Սուրենյան
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 15-17-ին առանձին վայրերում սպասվում է...
Եղանակը Հայաստանում
Մարտի 14-ին հանրապետությունում սպասվում են տեղումներ...
Ամենաշատ