News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի Գերագույն մուֆթիի խորհրդական Իբրահիմ Նիգմը Ստամբուլում Սուրբ Սոֆիայի կարգավիճակը փոխելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որոշումը «վտանգավոր քաղաքական խաղ» է անվանել:

Ըստ նրա, տաճարը մզկիթի վերածելու խնդիրը պետք է դիտարկել Թուրքիայի նախագահի քաղաքական նպատակի տեսանկյունից: «Այս իրադարձության ժամանակն ու հանգամանքները խոսում են այն մասին, որ սա բացառապես քաղաքական որոշում է, որը կարելի է դիտարկել որպես թուրք առաջնորդի իրեն հերոս դարձնելու փորձ, որն իբր պաշտպանում է մահմեդական սրբավայրերը եւ վերածնունդ տալիս դրանց փառքին»,- շաբաթ օրը ՏԱՍՍ-ին ասել է Նիգմը:

«Շատերն են այժմ դատողություններ անում Էրդողանի գործողությունների պատմական եւ իրավական ճշմարտացիության մասին, բայց սա միայն ապարդյուն պատմական քննարկում է,- ասել է նա,- իրականում այս քայլից ոչ մի օգուտ չկա, քանի որ դա մեզ միայն շեղում է վտանգավոր քաղաքական խաղի իրական ենթատեքստից»: Փորձագետը համոզված է, որ հարցն ունի բացառապես քաղաքական նախապատմություն եւ կոչված է բարձրացնելու նախագահի վարկանիշը թուրք ժողովրդի առջեւ: «Էրդողանը պարզապես քաղաքական հավակնություններ ունեցող անձնավորություն չէ, որը սավառնում է նավթի եւ գազի հանքահորերի վրա, այստեղ պարզ երեւում է նրա ագահությունը, որը նա ցուցադրել է մի շարք երկրներում՝ փորձելով խլել նրանց ինքնիշխանությունն ու պաշարները»,- ընդգծել է Նիգմը: «Եվ այս խնդիրը ոչ մի կապ չունի մզկիթների եւ կրոնների հետ»:

Ինչպես ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է վաքֆների գործերի նախարարության նախկին խորհրդական, շեյխ Սալեմ Աբդել Գալիլը, իսլամական հիմնարար չափանիշներով խստիվ արգելվում է ոչնչացնել եկեղեցիներն ու երկրպագության այլ վայրերը, համապատասխանաբար, դրանք մզկիթների վերածելը անընդունելի է: «Մենք հետեւում ենք առաջին մուսուլմանների վարքագծին՝ Մուհամմեդ մարգարեի ժամանակներից»,- բացատրել է նա: «Եվ նրանք բացառում էին այլ կրոնների տաճարները մուսուլմանների աղոթատեղիներ դարձնելու հնարավորությունը»: «Դա անընդունելի է։ Այո, մենք պետք է ապավինենք իրավական փաստաթղթերին, բայց եթե դատարանը նման կողմնակալ որոշումներ կայացնի, ապա դա սխալ կլինի, եթե միայն դատարանի վճիռը հիմնված չէ եկեղեցու շենքի առուվաճառքի կամ շահագրգիռ կողմերի միջեւ այլ համաձայնագրերի վրա: Այդ դեպքում իրավական խնդիրներ չկան»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել