News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռոտերդամի (Նիդեռլանդներ) իշխանությունները հայտարարել են, որ կտեղադրեն նոր կամուրջ, որը պատրաստված է վերամշակված նյութերից, հիմնականում՝ պլաստիկից, եւ տպված է 3D տպիչով, գրում է Europuls-ը:

6,5 մետր երկարությամբ կամուրջը Քրալինգս Բոս այգում կհայտնվի մինչեւ 2020 թվականի վերջը:

Նոր կամուրջը կփոխարինի գոյություն ունեցող փայտե կամրջին, որը կառուցվել է 1975-ին: Ինժեներների հաշվարկներով՝ նոր կամուրջը երկու անգամ ավելի երկար կծառայի, այսինքն՝ մինչեւ 2100 թվականը:

Դրանում կամրջին կօգնեն ոչ միայն նյութերն ու շինարարությունը, այլեւ հաղորդիչները, որոնցով պատրաստվում են այն հագեցնել: Հաղորդիչները տվյալներ կհավաքեն կամրջի վիճակի վերաբերյալ եւ դրանք կհանձնեն կառույցի «թվային կրկնօրինակին»: Այսպիսով, հնարավոր կլինի վերահսկել դրա անվտանգությունը եւ անհրաժեշտության դեպքում վերանորոգել:

Նոր կամրջի եւս մեկ առավելությունն այն է, որ դրա պահպանման ժամկետի ավարտից հետո բոլոր նյութերը կարող են վերամշակվել եւ նորից օգտագործվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ