News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձի հետեւանքով զոհված զինծառայողների անունները։

Նրանք ժամկետային զինվորական ծառայության սերժանտ Դասիգով Վուգար Լյաթիֆ  օղլին եւ ավագ զինվոր Մամեդով էլշադ Դյոնմեզ օղլին են։ Ավելի ուշ մահացել է նաեւ ծանր վիրավորում ստացած զինվոր Դաշդեմիրով Հայամ Մագոմեդ օղլին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնել է ադրբեջանական ԶՈՒ կողմից Տավուշի ուղղությամբ դիրքը գրավելու փորձի մասին՝ հրետանային կրակ բացելու միջոցով։

«Այսօր՝ 12:30-ի շրջանում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները մեզ համար անհասկանալի պատճառով ՈՒԱԶ ավտոմեքենայով ձեռնարկել են ՀՀ Տավուշի ուղղությամբ պետական սահմանը խախտելու փորձ։ Հայկական կողմից նախազգուշացումից հետո, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, հակառակորդի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքեր։ 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ ծառայողները, բացելով հրետանային կրակ, փորձել են գրավել մեր հենակետը, սակայն հետ են շպրտվել եւ կրել մարդկային կորուստներ։ Հայկական կողմից կորուստներ չկան»,-գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ