News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, բավարար չափով աջակցություն ստանալով Դեմոկրատական ​​կուսակցության առաջիկա համագումարի պատվիրակների կողմից՝ իր թեկնածությունը նոյեմբերին առաջադրելու համար, հաղթում է փրայմերիզում ԱՄՆ-ի հետ ասոցացված կղզային Պուերտո Ռիկո պետությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The New York Times-ը:

Ըստ թերթի՝ նախկին փոխնախագահին աջակցում է Պուերտո Ռիկոյի ընտրողների 67․8 տոկոսը: Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսը, ով ապրիլի 8-ին դուրս եկավ նախընտրական մրցավազքից, ստանում է ձայների 13․5 տոկոսը:

Քվեաթերթիկների մշակումը դեռ չի ավարտվել: Պուերտո Ռիկոյում կայացած առաջնային ընտրությունների արդյունքներով կբաշխվի 51 պատվիրակի ձայնը, ովքեր օգոստոսին կայանալիք Դեմոկրատների ազգային համագումարին կաջակցեն կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի մեկ կամ մեկ այլ թեկնածուի առաջադրմանը: Իսկզբանե փրայմերիզն ԱՄՆ-ի հետ ասոցացված կղզային պետությունում պետք է անցկացվեր ապրիլի 28-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով  հետաձգվեց։

Բայդենը, ըստ New York Times-ի վերջին գնահատականների, ստացել է 2.615 պատվիրակի աջակցությունը: Դեմոկրատների համագումարի քվեարկության առաջին փուլում նախագահի թեկնածու դառնալու համար դիմորդը պետք է ստանա 1.991 պատվիրակի ձայնը: Բայդենը հաղթահարել է այդ շեմը հունիսի 5-ին: ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցության ազգային համագումարը, որում Բայդենին պետք է կոչեն երկրի բարձրագույն պետական ​​պաշտոնի թեկնածու, կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է մինչեւ օգոստոսի 17-20-ը: Այն կանցկացվի Միլուոկիում (Վիսկոնսին):

ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփը եւս բավարար քանակությամբ կուսակցական համագումարի պատվիրակների ձայներ է ստացել՝ նախագահական ընտրություններում որպես հանրապետական ​​թեկնածու առաջադրվելու համար: ԱՄՆ նախագահի 59-րդ նախագահական ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 3-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ