News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նոր ուսումնասիրության համաձայն, Բրիտանիայում ապրում են առնվազն 100 000 ժամանակակից ստրուկներ, ինչը 10 անգամ գերազանցում է պաշտոնական գնահատականը: Հակաստրկատիրական բարեգործական «Արդարություն եւ հոգածություն» կազմակերպությունը եւ Սոցիալական արդարության վերլուծական կենտրոնը հայտարարել են, որ իրական թիվը կարող է նույնիսկ ավելի մեծ լինել, եւ նախազգուշացրել են, որ կորոնավիրուսի համավարակը կարող է ավելի շատ մարդկանց դրդել հարկադիր աշխատանքի՝ մեքենայի լվացման կետերում եւ հասարակաց տներում, գրում է Thomson Reuters Foundation-ը:

Ստրկության դեմ ժամանակակից պայքարում քաղաքական առաջնորդությունը վերջին տարիներին թուլացել է, եւ ստրկության մասին 2015-ի հենակետային օրենքը, հնարավոր է, ստեղծել է «անվտանգության կեղծ զգացողություն»:

«Չնայած այն հանգամանքին, որ Բրիտանիան առաջընթաց է գրանցել ժամանակակից ստրկության դեմ պայքարում, հատկապես` 5 տարի առաջ Ժամանակակից ստրկության մասին օրենքի ընդունման շնորհիվ, պայքարի համար անհրաժեշտ է շատ ավելի մեծ աշխատանք»,- հայտարարել է բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Քրիստիան Գայը: «Զոհերի իննսուն տոկոսը կարող է աննկատ մնալ»,- հավելել է նա:

Անցյալ տարի Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է 10 627 կասկածելի զոհ, ինչը 52%-ով ավելի է, քան 2018-ին։ Նրանց մեծ մասը բռնության զոհ է դարձել, շատերը եկել են այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ալբանիան, Նիգերիան եւ Վիետնամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ