News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լյուքսեմբուրգում ԵՄ դատարանը ամերիկյան Apple կորպորացիայի կողմն է կանգնել Եվրահանձնաժողովի հետ ըկերության՝ մի քանի տարի շարունակվող կոնֆլիկտում: Չորեքշաբթի՝ հուլիսի 15-ին, այն չեղյալ հայտարարեց 13 միլիարդ եվրոյի տուգանքը, որը 2016-ին բրյուսելյան գերատեսչությունը ներկայացրել էր տեխնոլոգիական հսկային, փոխանցում է DW-ն:

Ըստ դատավորների՝ Եվրահանձնաժողովը սխալմամբ ենթադրում էր, որ ամերիկյան կոնցեռնն անօրինական կերպով հարկային արտոնություններ է ստացել Իռլանդիայում իր դուստր ձեռնարկությունների համար: Դատարանը չեղյալ է հայտարարում որոշումը, քանի որ Եվրահանձնաժողովը չի կարողացել անհրաժեշտ ապացույցներ տրամադրել առ այն, որ Apple-ի կողմից արտոնություններ են ստացվել, նշվում է հայտարարության մեջ:

ԵՀ-ի որոշման դեմ դատական ​​գործը հարուցվել էր ընկերության ղեկավարությունը Դուբլինում: Կողմերն իրավունք ունեն բողոքարկել դատարանի որոշումը:

2016-ին Եվրահանձնաժողովը Apple-ից պահանջել էր 13 միլիարդ եվրո վճարել՝ ընկերությանը մեղադրելով 2003-2014 թվականներին Իռլանդիայում անօրինական հարկային արտոնություններ ստանալու մեջ: Ի պատասխան, Իռլանդիան եւ Apple-ը հայց էին ներկայացրել ԵՄ դատարան՝ այդ պահանջն անվավեր ճանաչելու համար: Մինչդեռ Apple-ը տուգանքի պահանջվող գումարը փոխանցել էր արգելափակված հաշվին, ինչից հետո Եվրահանձնաժողովը հետ վերցրեց ԵՄ օրենսդրության խախտման մասին հայցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ