News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մինչեւ օրս կատարված վերլուծությունները իրականում հանգեցնում են նրան, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը դժվար թե կարելի է ներկայացնել որպես Հայաստանի դեմ ագրեսիայի նախապատրաստված, պլանավորված եւ իրականացված ակտ, ինչպես նաեւ դա չի կարելի մեկնաբանել որպես Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի ակտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարեց Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ-ի, Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Զատուլինի խոսքով՝ երկու կողմերի հայտարարությունները, որոնք տեղի ունեցածը համարում են գիտակցված սադրանք, ագրեսիվ գործողություն եւ այլն, արվում են հուզական եզրակացությունների հիման վրա՝ բոլորի համար հայտնի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ոչ բարեկամական հարաբերությունները, եւ ելնելով բոլոր այն խնդիրներից, որոնք կան հայ-ադրբեջանական ներկա հարաբերությունների բովանդակության մեջ․ «Իմ անձնական տեսակետն այն է, որ եւ՛ Ադրբեջանի իշխանությունները, եւ՛ Հայաստանի իշխանությունները, իրենց իսկ պատճառաբանությամբ, չեն բացառում այն հնարավորությունը, որ կարող են տրվել այդ իրադարձություններից օգտվելու գայթակղությանը, որպեսզի քաղաքական համախմբման կոչ անեն: Դա ինչ-որ չափով տեղի է ունենում: Անձամբ ես տպավորություն չեմ ստանում, թե մենք հակամարտության սկիզբը պետք է համարենք ապացույցն այն բանի, որ Ադրբեջանը պատրաստվել է հարձակվել։ Երբ ՈՒԱԶ-ը մոտենում է կամ փորձում է ինչ-որ տեղով անցնել, օդ կրակոցներից հետո բոլոր զինծառայողները փախչում են, իսկ հետո դատարկ ՈՒԱԶ-ը գնդակոծում են, որից հետո բռնկվում է լարվածությունը: Այս ամենի սկիզբը նման չէ ԽՍՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման փորձին: Սա այլ բան է, սա նման է ինչ-որ ինքնագլխության, հիմարության, թյուրիմացության, միջադեպի, սակայն այն ամենը, ինչ հետագայում է սկսվել, կողմերից մեկնաբանվում է որպես լավ ծրագրված, մտածված սադրանք: Կարծում եմ, որ ներքաղաքական գործոնը տարբեր աստիճանի ճնշում է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական գործիչների վրա: Մենք տեսանք երեկ հանրահավաքներ Բաքվում, դրանք անցկացվում էին երկու կարգախոսներով՝ «Ո՛չ կորոնավիրուսին» եւ «Սկսի՛ր մոբիլիզացիա»: Ակնհայտ է, որ մոբիլիզացիայի ցանկությունը փոխկապակցված է ինչ-որ կերպ կարանտինից դուրս գալու ցանկության հետ, բայց դրա եւ կոնկրետ հանգամանքների մեջ շատ մեծ տարածություն կա։ Նույնը նաեւ Հայաստանում, որտեղ համավարակի հետ կապված դժվարություններ կան: Իմ անձնական գնահատականն այն է, որ Հայաստանի իշխանությունները շատ սխալներ են թույլ տվել ներքին քաղաքականության մեջ, լարված մթնոլորտ են ստեղծել երկրի ներսում՝ կապված ներքաղաքական պայքարի, ձերբակալությունների, կալանավորումների, դատական համակարգի բարեփոխումների հետ: Եվ ինչու այս դեպքում իրավիճակը այնպես չշրջել, որ երկրում մարվի ցանկացած ընդդիմություն եւ ցանկացած քննադատություն»։

Զատուլինը նաեւ նշեց, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվում իր պարտավորություններից։

«Ռուսաստանը հաստատում է ՀԱՊԿ անդամի իր պարտավորությունները, եւ եթե իսկապես Հայաստանի դեմ ագրեսիա լինի, ապա ուժի մեջ կմտնի պայմանագրի այն հոդվածը, համաձայն որի Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է պաշտպանել Հայաստանն այնպես, ինչպես պաշտպանում է իր տարածքը: Այս դեպքում, դեռեւս նման որոշման պատճառ չկա: Մենք փորձում ենք կողմերին զերծ պահել կոնֆլիկտից, հուսով ենք, որ սահմանի վրա հրադադարը կշարունակվի: Իհարկե, մենք հասկանում ենք, որ չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը եւ մի շարք այլ հանգամանքներ, երրորդ երկրների, օրինակ՝ Թուրքիայի կողմից հրահրումը, աշխատում են այս հակամարտությունն օրորոցում մարելու մեր ցանկության դեմ։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, նախ հայտարարեց  Մշտական խորհրդի հրատապ նիստի մասին, բայց հետո հետաձգեց այն անորոշ ժամանակով, Զատուլինը նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրները որեւէ քաղաքական հայտարարություն չեն արել եւ չեն նախատեսել արտակարգ հանդիպում․ «Որքան ես հասկանում եմ, Հայաստանը նույնպես պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին` Մշտական խորհուրդ գումարելու պահանջով: Իհարկե՝ հարցը պետք է ուղղել ՀԱՊԿ աշխատակազմին: Սակայն խորհուրդը, որը պետք է տեղի ունենար անցած երկուշաբթի, ակնհայտորեն վաղաժամ էր եւ, հետեւաբար, հետաձգվեց: Այո, շատ անհաջող ստացվեց, որ ազդարարեցին հանդիպման մասին, այնուհետեւ այն հանեցին, սակայն ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու պետք է կենտրոնանանք դրա վրա եւ դրա վերաբերյալ շատ խորը եւ հեռուն գնացող  եզրակացություններ անենք: Միակ եզրակացությունը, որ կարելի է անել, այն է, որ ՀԱՊԿ-ում ինչ-որ մեկը շտապել է հայտարարել հանդիպման մասին՝ առանց իրավիճակն ուսումնասիրելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չի բացառվում, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանից դուրս գա. քաղաքագետ
Մեր անվտանգության երաշխիքը մեր մեջ է ու սա քաղաքագիտական օրենք է...
Արդյո՞ք ԱՄՆ-ը պետք է անհանգստանա Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններով. Just Security
Զենքի արտահանումը Հայաստան կարող է ներառել անօդաչու սարքերի դեմ պայքարելու...
Հիմա Դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե Հայաստանի. Միրզոյանը՝ Ռուստամյանին
Ես ԱԺ-ի կողմից եմ այստեղ: Խորհրդարանական երկրում, երբ ծրագիր է ընդունվում, ապա Կառավարությունը պարտավոր է իրականացնել այդ ծրագիրը...
Երևանը չի հասկանում՝ ինչպես են ՀԱՊԿ գործընկերները ներկայացնում Հվ. Կովկասում իրենց պատասխանատվության տարածքը. Միրզոյան 
Նախարարի խոսքով՝ հայկական կողմը գործադրել է հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի գա նվազագույն ընդունելի ձեւակերպման, որով կարող է դիմել կազմակերպությանը....
Սյունիքի հարցում Հայաստանը պետք է գործարքի գնա Ռուսաստանի և Իրանի հետ․ Արսեն Գասպարյան
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը, որը մղվում է Ուկրաինայում, կարող է պրոյեկտվել Կովկասում, և եթե մենք այս խաղը ճիշտ չխաղանք, կարող են լուրջ հետևանքներ լինել...
Թե՛ անվտանգության և թե՛ տնտեսական զարգացման առումով ամենաարդյունավետ ուղղությունը ԵՄ ինտեգրումն է. «Ազատ դեմոկրատներ»
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը…
Ամենաշատ