News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից Տավուշի մարզում սանձազերծված հարձակումների համատեքստում  Թուրքիայի նախագահից մինչեւ վարչության պետ սկսել են սպառնալ Հայաստանին։ Այս թեմայով NEWS.am–ին իր տեսակետն է ներկայացրել  թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիան նախկինում էլ հայ–ադրբեջանական սահմանային լարվածությունների ժամանակ մշտապես հանդես է եկել  Ադրբեջանի կողքին կանգնելու եւ նրան աջակցելու հայտարարություններով, սակայն այս անգամ հռետորաբանությունը կտրուկ բարձրացել է եւ հայտարարություն անողների շրջանակը՝ մեծացել։

Իսպիրյանը շեշտում է, որ առավել խնդրահարույց է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օրեր առաջ արած հայատարարությունը, որտեղ ակնհայտ են Հայաստանի հասցեին սպառնալիքները։ Ոչ ադեկվատ եւ տրամաբանությունից դուրս են արտահայտվել  ինչպես միշտ Թուրքիայի ԱԳ նախարարը, որին հետեւել են Թուրքիայի Գլխավոր շտաբի պետի հայտարարությունները, այնուհետ մինչեւ իսկ ռազմական արդյունաբերության ոլորտի պատասխանատու վարչության պետի հայտարարությունները։

«Թե ինչու այս անգամ տարբերվեցին նախկինի համեմատ բովանդակությամբ եւ տոնով,  ես կթվարկեմ  պատճառները.

1. Թուրքիան հասկացել է, որ միջազգային հանրությունն արդեն պասիվ է հայ–թուրքական հարաբերությունների հետ կապված հարցերին եւ առանձնակի ուշադրություն չի դարձնի իր սպառնալիքներին։ Ավելին, այս պասիվությունը ստիպում է սպառնալիքների դոզան բարձրացնել։

2. Համավարակի պայմաններում տարածաշրջանում խաղացողների, ինչպես նաեւ միջազգային կառույցների ուշադրությունն  թուլացած է նմանատիպ դեպքերի հանդեպ։

3. Ադրբեջանի Թովուզի շրջանով  են անցնում   ինչպես Կարս–Թբիլիսի–Բաքու երկաթգիծը, այնպես էլ Բաքու–Էրզրում գազամուղը։ Այսինքն Թուրքիան անհանգստացած է նաեւ այն հանգամանքով, որ հայկական բանակը հանգիստ կարող է առաջանալ եւ հսկողության տակ վերցնել այդ ամենը՝ հարվածելով հենց իր տնտեսական շահերին։

4. Գաղտնիք չէ, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանին հնարավորինս հանել ռուսական ազդեցությունից, եւ նմանատիպ հայտարարություններով՝ փորձում է ցույց տալ ու, որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքին։ Այսինքն, ռուսական ազդեցությունից Ադրբեջանին հանելու փորձ է։

5. Հայտնի է նաեւ, որ վերջին շրջանում Թուրքիայի իշխող կուսակցության վարկանիշը անկում է ապրում  մի շարք գործոնների հետ կապված եւ թուրք հասարակության մեջ փորձված միջոցներից մեկը, որով կարելի է բարձրացնել  իշխանության վարկանիշը, դա ռազմատենչ հայտարարություններն են, այդ թվում Հայաստանի հասցեին սպառնալիքները։

Այսինքն, Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների գլխավոր պատճառներն այս 5 կետերն են»,–նշեց Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետը, անդրադառնալով այն հարցին, թե որքանով է արդարացված հասարակության անհանգստությունը, որ Թուրքիան ոտնձգություններ անի Հայաստանի նկատմամբ, նշեց, Թուրքիան միշտ էլ Հայաստանի հանրապետության համար սպառնալիք է ներկայացնում եւ այս հայտարարությունները որեւէ նոր բան չեն, ավելին, Թուրքիան, անկախ հայտարարություններից, մշտապես օգնել է Ադրբեջանին թե զինամթերքով, թե վարձկաններով ու հրահանգիչներով, սակայն ուղիղ Հայաստանի դեմ գործողություններ Թուրքիան չի անի, քանի որ նրան զսպող գործոնները դեռ էակտուալ են։

«Հայաստանը պետք է կարողանա գերտերությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ուշադրությունը հրավիրի Թուրքիայի եւ Ադրբեջանի սպառնալիքներին, եւ իհարկե միշտ պատրաստ լինի դիմագրավելու ցանկացած ոտնձգություն»,–եզրափակեց  թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ