News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հարվածային անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հայ բնակչությանը եւ քաղաքացիական օբյեկտներին թիրախավորելը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է  եւ անընդունելի է զինված հակամարություններում։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց  միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով խաղաղ բնակչությանը ԱԹՍ–ներով թիրախավորելու Ադրբեջանի նոր մարտավարությանը։ Արա Ղազարյանի հետ զրուցել ենք վերջին օրերին հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտական գործողությունների արդյունքում բնակչությանն ու բնակավայրերին հասցված վնասների, Մեծամորի ատոմակայանը խոցելու Ադրբեջանի սպառնալիքների եւ դրա իրավական հետեւանքերի շուրջ։

Հուլիսի 12–ից Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծության հետեւանքով  մարդկանց առողջությանը, բնակելի տներին, քաղացիական օբյեկտներին եւ կարեւոր ենթակառուցվածքներին  հասցված վնասների վերաբերյալ փաստերն արդյոք բավարար հի՞մք են Մարդու իրավուքնների եվրոպական դատարանում  ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացնելու համար։

Այո, իրավական հիմքերը բավարար են նման գանգատ ներկայացնելու համար, սակայն ապացուցողական բազա ձեւավորելը բավականին բարդ աշխատանք է ենթադրում։ Ցանկալի կլինի, որ պետական մակարդակով փաստահավաք մարմին ձեւավորվի, որն էլ կմշակի առկա փաստերը, դրանք կբերի ապացույցի աստիճանի, եւ եթե պետությունը մտածի, որ ժամանակն է միջպետական մակարդակով գանգատ ներկայացնել, ապա  դա արդեն պետք է որոշի կառավարությունը։ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան (ՄԻԵԿ) կիրառելի է անգամ զինված հակամարտության ժամանակ, քանի որ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է։ Միջազգային իրավունքի սկզբունք է, որ պատերազմ վարելուց նույնպես պետք է հարգել մարդու իրավունքները։

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պաշտոնապես հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը: Արդյոք այս հայտարարությունը չի՞ հակասում միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքներին։

Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը նման հայտարարություն է անում, մի անգամ էլ Ալիեւը հայտարարեց, որ «ցանկացած  մարդ, որը գտնվում է Ղարաբաղում, մեր թիրախն է», այսինքն՝ քաղաքացիական անձինք իրենց թիրախն են զուտ այն պատճառով, որ նրանք ապրում են Ղարաբաղում։ Թե այս, եւ թե ատոմակայանը խոցելու վերաբերյալ հայտարարությունը իրավաբանորեն որեւէ կերպ չպաշտպանված հայտարարություն է։  Կարծում եմ, ատոմակայանի խոցման վերաբերյալ հայտարարությունն ավելի շատ քաղաքական հռետորաբանություն է եւ պետք է քաղաքական դաշտում խիստ հակազդեցության ենթարկվի։ Եթե որեւէ պետություն նման բան է նախաձեռնում, ապա հայտնվում է խոցելի վիճակում, նույնիսկ ռազմական առումով, այսինքն՝  եթե նույնիսկ Ադրբեջանը ատոմակայանը խոցի, նրանով որեւէ ռազմական հաջողության չի հասնի, ընդհակառակաը  թե քաղաքական եւ թե իրավական առումով հայտնվելու է խոցելի վիճակում։

Նման սպառնալիքների հնչեցումը իրավական առումով ի՞նչ հետեւանքներ կարող է առաջացնել։

Առհասարակ նման հայտարարություն չի կարելի անել, քանի որ  զինված հակամարտությունը չպետք է ուղղվի խաղաղ բնակչության դեմ, իսկ խաղաղ բնակչությունը չի կարող լեգիտիմ թիրախ համարվել։

Այս օրերին Ադրբեջանակն զինուժը գործի է դրել հարվածային անօդաչուները  (ԱԹՍ) եւ դրանցով թիրախավորում է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտները։ ԱԹՍ–ներով քաղաքացիական բնակչությանը եւ օբյեկտները խոցելու ադրբեջանական մեդոթը աննախադեպ է եւ լրացուցիչ լարվածություն է առաջացնում խաղաղ բնակչության շրջանում։  Ի՞նչ իրավական գնահատական կարելի է տալ այս ամենին։

Սա նույնպես համարվում է մարդու իրավունքի խախտում, քանի որ քաղաքացիական անձինք թիրախավորվում են այնպիսի զինատեսակով, որը էապես  բարձրացնում է հարվածի ճշգրտությունը, եւ եթե նախկինում կարող էին որպես փաստարկ բերել այն, որ անխտրական եղանակով  մենք հարվածում ենք քաղաքում գտնվող որեւէ օբյեկտի, որը լեգիտիմ թիրախ է եւ շեղում է տեղի ունեցել, դրա համար կողքի տան վրա է ընկել, ինչը թույլատրվում է հումանիտար իրավունքով, ապա նման զինատեսակների  կիրառման պարագայում, այլեւս այդ փաստարկը չի կարող աշխատել։ Այսինքն՝ մենք կարող ենք ասել ոչ թե շեղում է տեղի ունեցել եւ արկը ընկել է օրինակ քաղաքացիական մեքենայի վրա, այլ հենց թիրախավորվել է մեքենան։

Հարվածային ԱԹՍ–ներն աշխատում են բարձր ճշգրտությամբ, այսինքն՝ կոնկրետ թիրախ են ընտրում քաղաքացիական անձանց կամ նրանց գույքը եւ հարվածում, իսկ այդ դեպքում իրավական փաստարկման հիմքն ամբողջությամբ փոխվում է, դա նշանակում է նպատակադրված թիրախավորել քաղաքացիական բնակչությանը, ինչն անընդունելի է զինված հակամարտություններում։ Սա Ժնեւի կոնվենցիայի խախտում է եւ որպես փաստարկ կարելի է միջազգային այլ ատյաններում ներկայացնել։

ԱԹՍ–ների կիրառումը Հայ–ադրբեջանական հակամարտությունում համեմատաբար նոր է։ Հետաքրքիր է ԱԹՍ–ների կիրառման անթույլատրելիության հետ կապված միջազգային իրավական  ի՞նչ պրակտիկա կա ձեւավորված։

Միջազգային իրավունքում դեռեւս ձեւավորման փուլում են ԱԹՍ–ների հետ կապված փաստարակները։ Առաջին անգամ կոնկրետ օբյեկտներ թիրախավորվել եւ խոցվել են 1991թ. «Փոթորիկ անապատում» ռազմական գործողության ժամանակ, երբ ԱՄՆ–ն առաջին անգամ փորձարկեց գերժամանակակից զենքեր եւ բարձր ճշգրտությամբ թիրախավորում էին ռազմական օբյեկտներ։ Բարձր ճշգրտությամբ հարվածների դեպքում նվազում է շեղումը եւ պաշտպանության հնարավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ