News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ինչի՞ց վախենանք, թիկունքներս դեմ արած առաջին գիծն ենք պահում, մեր թիկունքով էլ թշնամու արկերը հետ ենք ուղարկում։ Այս մասին NEWS.am-ին ասել է Չինարիի տարեց բնակչուհին։

«1991-92թթ․ պատերազմի ժամանակ էր, երբ արկը հարվածեց մեր տանը, ներսում 8 հոգի էինք։ Փառքո Աստծո, մեզ ոչինչ չեղավ, դրանից հետո էլ ոչնչից չենք վախենում», նշել է նա։

Նրա ամուսինն էլ շեշտել է, որ Հայկական բանակը հզոր բանակ է․ «Ապրե՛ն մեր բանակի ղեկավարները, սերժանտից մինչեւ գեներալ, բոլորն էլ լավ կռվում են, պաշտպանում մեր հայրենիքը»։

Եթե մենք հեռանանք այստեղից, մեր երիտասարդները կմնան առանց խորհրդատուի, եւ մենք մնում ենք, որպեսզի ոգեւորենք երիտասարդներին։ Այս մասին էլ ասել է Չինարիի բնակիչ 87-ամյա Սամվել Վանյանը։

«Մեր բարեկամները Կիրովականից (Վանաձոր՝ NEWS.am) եկել էին մեզ տանելու՝ չենք գնացել։ 300 տուն ենք այստեղ, 140-ի դուռը հիմա փակ է, չենք կարող մենք էլ թողնել ու գնալ։ Մենք շատ լավ երիտասարդություն ունենք․ ամեն մի կրակոցից հետո օգնության են շտապում սահմանապահներին։ Քաղաքում էլ եմ ապրել, բայց գյուղական կյանքն իր հմայքն ունի։ Դա մեծ բան է զինվորի համար, երբ նա գիտի, որ թիկունքի գյուղում մարդիկ կան, դա նրան շատ է ոգեւորում։ Մեր զինվորականները Հայրենական պատերազմում էլ շատ մեծ համբավ ունեին։ Մերոնց վերջին գործողությունները գերազանց եմ գնահատում, այս մարտերում նրանք իրենց կամքը պարտադրեցին հակառակորդին։ Շատ ուժեղ են», նշել է չինարեցի ծերունին։

Մատնացույց անելով իր տան պատերին գնդակոծության հետքերը Սամվել Վանյանը նշել է․ «Ադրբեջանցիներին որպես քաղաքակիրթ ազգ ամբողջ աշխարհը չպետք է ճանաչի։  Մեր սահմանից մի քիչ վերեւ էլ, ներքեւում էլ ադրբեջանցիների գյուղերն են․ դրանք միայն ոչխար են կարողանում արածեցնել»։

Չինարեցին չի կարող չաշխատել, ցույց տալով այսօր այգիներից չինարեցիների հավաքած միրգն ու բանջարեղենը, ասել է գյուղի խանութի աշխատակիցը։ «Նա պետք է արարի, որպեսզի կարողանա սահման պահել։ Սա էլ սահմանը պահելու մեր տարբերակն է», ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ