News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը


35 համարի երթուղայինի դիմացի նստատեղին վարորդը փորձել է երկու ուղեւոր նստացնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ֆեյսբուքյան օգտատեր Նարե Հովհաննսիյանը:

«Սա է մերօրյա Երեւանը… նստել եմ 35 համարի երթուղայինի դիմացի նստատեղին։ Ինձ մի տղամարդ ուղեւոր պարտադրեց, որ կողք անցնեմ, որպեսզի ինքը նստի։ Նույնը պահանջեց վարորդը։ Ես ասում եմ ցույց տվեք պարետի նոր որոշումը, իմ իմացած որոշմամբ՝ չի թույլատրվում 2 ուղեւոր փոխադրել վարորդի կողքին։ Վարորդը ցույց չի տալիս Պարետի նոր որոշումը, որով թույլատրվում է երթուղային տաքսու դիմացի նստատեղերին երկու ուղեւոր փոխադրել, փոխարենը հարձակվում են ինձ վրա եւ իջեցնում տրանսպորտից։ Տեղում ոստիկանություն եմ կանչել»,- գրել է նա։

 

Տպել
Ֆոտոռեպորտաժներ