News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հուլիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ագրեսիայի եւ ներթափանցման փորձ կատարվեց հայկական դիրքերի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում. այդ փորձերը վճռականորեն հետ մղվեցին, ինչին հաջորդեց հայկական դիրքերի, ինչպես նաեւ քաղաքացիական ենքակառուցվածքների եւ բնակչության հրետակոծությունը: Այս մասին «France 24» լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք վճռական ենք եղել մեր պաշտպանությունում։ Մենք նաեւ շատ սերտ համագործակցել ենք մեր գործընկերների հետ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ եւ Ռուսաստանի հետ՝ մարտական գործողությունները դադարեցնելու  եւ  հրադադարը վերականգնելու ուղղությամբ։

Այն, ինչ տեղի ունեցավ, ըստ էության, վերջին շաբաթների եւ ամիսների ընթացքում Ադրբեջանում մեծ ինտենսիվություն ստացած ռազմատենչ եւ ատելության հռետորաբանության դրսեւորում էր։

Ըստ երեւույթին, նրանք փորձարկում էին Հայաստանի վճռականությունն ու կարողությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս։ Եվ սա իրապես շատ վտանգավոր զարգացում էր:

Առայժմ մեզ հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը: Հինգշաբթի օրը եւս մեկ անգամ համանախագահների՝ ՌԴ համանախագահի հետ եւ մյուս գործընկերների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ համանախագահների հետ սերտ համակարգմամբ կարողացանք վերականգնել հրադադարը: Սա կրկին փխրուն իրավիճակ է: Առայժմ այն պահպանվում է, եւ մեր նպատակն է ապահովել հրադադարի կայուն վերականգնումը: Փաստացի նաեւ ձեռնարկել հատուկ միջոցներ՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմը եւ բացառելու սահմանի երկայնքով, ինչպես նաեւ Արցախի հետ շփման գծում հանդարտությանը սպառնացող մարտահրավերները: Սա, իհարկե, մեր կարեւոր առաջնահերթությունն է»,-ասաց Մնացականյանը:

Դիտարկմանը, որ Ադրբեջանն ասում է, որ հայկական կողմն է սկսել մարտական գործողությունները, ՀՀ ԱԳ նախարարն ասել է. «Մենք բավական հաստատակամ ենք եղել լարվածության ռիսկերի նվազեցման եւ հրադադարի խախտման հետաքննության միջոցների ներդրման հարցում: Մենք շատ հաստատակամ ենք այդ հարցում: Մենք շատ հաստատակամ ենք նաեւ հետագա միջոցների ձեռնարկման հարցում, ինչպիսիք են՝ մոնիթորինգի ընդլայնումը, տեղում ուղիղ կապի հաստատումը: Դրանք այն միջոցներն են, որոնք կօգնեն մեզ վերահսկել հրադադարի ռեժիմը:

Սակայն Ադրբեջանն այդքան էլ պատրաստակամ չէ ընդունելու այդ առաջարկները եւ ներդնելու այնպիսի միջոցառումներ, որոնք կբացառեն հրադադարի խախտումների հետագա հնարավորությունները: Ուստի, եւս մեկ անգամ կոչ եմ անում նրանց գալ բանականության դաշտ եւ ընդունել այդ առաջարկները, եւ աշխատել մեզ հետ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ