News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում ներկա իրավիճակում գործող կառավարման համակարգն ի վիճակի չէ հաղթահարել խոչընդոտները, լուծել խնդիրները առանց այդ համակարգի ապամոնտաժման: Այս մասին հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, տնտեսագետ Ալեք Ենիգոմիշյանը` Շարժման կազմակերպած «Համաշխարհային տնտեսական ճգնաժամը. հետեւություններ Հայաստանի համար» թեմայով նիստի ժամանակ:

Նա Հայաստանում առկա տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ առաջարկել է ժամանակագրական առումով եռափուլ ծրագրի կիրառում, որտեղ կարեւորվելու է գործող մենաշնորհային տնտեսության վերացումը, տնտեսավարման պայմանների բարելավումը, սոցիալական քաղաքականության ակտիվացումը եւ տնտեսության մեջ պետության դերի բարձրացումը:

Երնիգոմիշյանի ներկայացմամբ, պետք է պետության կողմից քարշակ արտադրություններ, ձեռնարկություններ ստեղծվեն, որոնք կարող են խթան հանդիսանալ տնտեսության այլ հատվածների զարգացմանն ու տնտեսության աշխուժացմանը:

Բանախոսը կարծիք է հայտնել, որ ապագան ցանցային, ուղղահայաց կապերի եւ համագործակցության այնպիսի մեխանիզմների ստեղծման մեջ է, որոնք չեն հետապնդում շահույթ, այլ հիմնվում են ընդհանուր շահերի վրա:

Քննարկման մասնակիցները կարծիքներ են հնչել պետության դերի, պետական կապիտալիզմի, պետական ձեռնարկությունների, ֆինանսական հատվածի պետական վերահսկողության եւ կարգավորման մասին, կարեւորելով տնտեսության զարգացման համար պետության դերի շեշտակի բարձրացումը:

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ