News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Բրիտանական The Guardian թերթը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ Մոսկվայում հայերի վրա ադրբեջանցիների հարձակումներին։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր բռնությունն առաջացրել է երկու երկրների սփյուռքի զայրույթն ու բոյկոտը։ Մոսկվայում մրգի խանութները դառնում են ռազմաճակատ։

Երբ Սարիբեկ Գեւորգյանը տեղեկացել էր, որ սննդամթերքի վաճառքի խոշորագույն կենտրոնը՝ Ադրբեջանից ձեռնարկատիրոջը պատկանող «Ֆուդ Սիթի»-ն, անսպասելիորեն արգելափակել էր հայ ֆերմերների ապրանքն ու ներս չէր թողել ծիրանով բեռնված 50 բեռնատար, նա համապատասխան քայլեր էր ձեռնարկել։ Նա առաջարկել էր ֆերմերներին անվճար տարածք սեփական առեւտրի կենտրոնում՝ օգնելով կազմակերպել մրգերը փրկելու առաքելությունը։

«Մենք ասել էինք մեր ընկերներին, որ Ռուսաստանի Դաշնությունում ոչ ոք չի կարող փակել իր դռները մեր՝ հայերիս առջեւ»,-նշել է «Մետաքսի ճանապարհ» առեւտրի կենտրոնի սեփականատեր Գեւորգյանը։ «Ռուսաստանի Դաշնությունը բաց է բոլորի համար, որոնք մուտք են գործում երկիր, գումար են վաստակում եւ առեւտուր անում»,-գրում է պարբերականը։

Նշվում է, որ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին բախումները «ամենալուրջ բախումներն էին վերջին չորս տարվա ընթացքում»։ «Հետցնցումները տարածվել են ամբողջ աշխարհով՝ առաջացնելով դաժան բախումներ երկու երկրների ազգային համայնքների միջեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, ինչպես նաեւ փոքր տնտեսական պատերազմ Մոսկվայում»։

Հոդվածում հիշատակվում է հայկական համարանիշներով մեքենայի վարորդի վրա ադրբեջանցիների հարձակման մասին, որը կատարվել է Մոսկվայում հուլիսի 24-ին։

«Ծիրանները փրկելու համար Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները տարածել էին առցանց ծանուցումներ մի քանի առեւտրի կենտրոնների անունից, որոնք տրամադրել էին ֆերմերներին ազատ տարածք իրենց մթերքը վաճառելու համար։

Առցանց հաղորդագրությունների արդյունքում եկել էին հազարավոր մարդիկ, եւ վաճառքը հանպատրաստի վերածվել էր հայկական հիմնական մրգի՝ ծիրանի փառատոնի։ Առեւտրի կենտրոններում մարդիկ պարում էին ավանդական քոչարի, ինչպես նաեւ գնում արկղերով թարմ մրգեր»։

«Չնայած «ծիրանային պատերազմը» ավարտվել է՝ ի հայտ են գալիս նոր տեղեկություններ, որ ադրբեջանական ընկերություններն արգելում են հայկական արտադրանքը։ Հինգշաբթի Մոսկվայում Հայաստանի դեսպանը հայտնել է, որ հայկական պահածոները, հանքային ջուրն ու կոնյակն անհետացել են մոսկովյան խոշոր սուպերմարկետներից, որոնք պատկանում են ադրբեջանցի գործարարին։

«Անգամ 2016 թվականին Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմի ժամանակ Մոսկվայում այդպիսի տրամադրվածություն չկար։ Դա տնտեսական պատերազմ է․ առաջ այդօրինակ ոչինչ չի եղել»,-ասել է Մոսկվայում ժողովուրդների մշակույթի հայկական թանգարանի տնօրեն Դավիթ Տոնոյանը։

Փորձագետները նախազգուշացնում են երկու երկրների սահմանագծում ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին։ Նոր զեկույցում Միջազգային ճգնաժամային խումբը նախազգուշացնում է, որ բախումերը պետք է ծառայեն որպես նախազգուշացում եւ գործողությունների կոչ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ