Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել ադրբեջանական ագրեսիայի ընթացքում զոհված հայ զինծառայողների հիշատակին: Նա նշել է, որ կցանկանար հարգանքի տուրք մատուցել 4 հայ զինվորների հիշատակին, որոնք ընկան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ:
«Ֆրանսիան պետք է մնա Հայաստանի դաշնակիցն ու քույրը»,-գրել է նա Ֆեյսբուքի իր էջում :