News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայ-ադրբեջանական հակամարտության տեղափոխումը երրորդ երկրների տարածքներ քննադատության արժանի է, սակայն զարմանալի չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գրիգորի Այվազյանը:

Նրա կանխատեսմամբ՝ սադրանքները շարունակվում են, քանի որ ադրբեջանցիները չեն պատրաստվում կանգ առնել: «Դա, իհարկե, սպոնտան չի լինի, ինչպես այն հանրահավաքները, որոնք տեղի ունեցան Տավուշի հետ սահմանին սրման հետ միաժամանակ: Այլ հարց է, որ Բաքվում հանրահավաքները դուրս են եկել Ադրբեջանի իշխանությունների հսկողությունից»,-ասաց Այվազյանը:

Նա նշեց, որ ՀՀ իշխանությունները պետք է հստակ քաղաքականություն վարեն ադրբեջանական սադրանքների դեմ: Այդ համատեքստում փորձագետը կարծում է, որ ԱԳՆ-ն անելիք ունի:

«Սահմանին գրանցված հաջողությունները պետք է ամրապնդել նաեւ դիվանագիտական մակարդակով»,-ընդգծեց փորձագետը:

Վերադառնալով Ադրբեջանի սադրանքներին՝ նա նկատեց, որ այդ երրորդ երկրների իշխանությունները չեն փորձում պատշաճ կերպով պատասխանատվության ենթարկել մեղավորներին: «Անկասկած, մեր համայնքի ներկայացուցիչները պետք է մեծ ակտիվություն ցուցաբերեն՝ դիմելով համապատասխան մարմիններին, կառույցներին, դատական ատյաններին»,-նկատեց Այվազյանը՝ հավելելով, որ հայկական համայնքների ներկայացուցիչները պետք է նաեւ ակտիվորեն աշխատեն Ռուսաստանում եւ այլ երկրներում ԶԼՄ-ների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ