News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հարկային մուտքերը գրանցել են 90 մլրդ դրամով անկում, ինչն անչափ շատ է: Այս մասին հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ սա կազմում է պետության ընդհանուր եկամտի 16,7 տոկոսը:

Անդրադառնալով ներքին տուրիզմի ոլորտին՝ Մինասյանը նշեց, որ այստեղ անկումը, ընդհանուր առմամբ, թույլ է եղել: «Սակայն հարկ է նշել, որ եթե բնակչության մեծ մասի եկամուտները նվազել են, ապա դժվար է այս ոլորտում մեծ հաջողություններ ակնկալել: Վերջերս պարետի որոշմամբ Ջերմուկում փակվեցին մի քանի հանգստյան տներ: Իսկ հիմա պատկերացրեք, եթե քաղաքացին իմանա այն մասին, որ ինչ-որ տեղ կգնա, ապա նրան կփակեն մեկուսացման շրջանակում: Սա պարզապես ուղղակիորեն հարվածում է ներքին տուրիզմին»,- դժգոհեց նախկին պատգամավորը:

Ինչ վերաբերում է արտագնա տուրիզմին, ապա, ընդդիմադրի կարծիքով, այստեղ ընդհանրապես հեռանկարներ չկան: «Գործող իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ Հայաստանը դարձել է իզգոյ երկիր: Շատ երկրներ վերականգնում են իրենց ավիափոխադրումները, սակայն Հայաստանի մասին խոսք չկա»,- ամփոփեց Գագիկ Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ