News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստում որոշում կայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները եւ դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով եւ 0.004359հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյանը նշեց, որ դա զինվորական հիվանդանոցի շենք-շինություն է. «Որոշում է կայացվել այն ներկայացնել աճուրդի՝ նպատակով, որ այնտեղ կառուցվի հյուրանոցային համալիր: Ներդրողների կողմից կներկայացվեն առաջարկություններ, եւ տեղի կունենա մրցույթը:

Այս պահին գույքը գնահատվում է մոտ 7,716 մլրդ դրամ, դրան գումարած  83 մլն դրամ հողամասային կադաստրային արժեքը: Օրբելի փողոցի վրա հյուրանոցային համալիր կառուցելու հնարավորություն է ստեղծվում»,-ասաց Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կատակով արձագանքեց. «Այնքան էլ կենտրոնում չի, բայց տենց էլ կարելի է ասել»:

Փոխվվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ ճիշտ չէ, որ գույքը վաճառում ենք, բայց այդ նույն գույքը գրավ ենք պահում, դա նվազեցնում է ներդրումային գրավչությունը: Նրա խոսքով, պարզապես պետք է նկարագրվի, թե ինչ է լիենլու այն դեպքում՝, եթե ներդրողն իր պարտավորությունները չկատարի:

Վարչապետն էլ արձագանքեց. «Անտրամաբանական է, մարդը գալիս գույքը ձեռք է բերում, մենք ասում ենք՝ չենք տալիս քեզ: Չի կարող տենց բան լինի: Մարդը պետք է հնարավորություն ունենա ըստ անհրաժեշտության գրավադրել, միջցներ ներգրավել, որ իր ներդրումները կատարի»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը նշեց, որ խնդիրը քննարկել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ:

«Երբ մենք վերջին հինգ գույքը հանել ենք մրցույթի, տրամաբանությունն այն է, որ գույքն օտարման ենթարկվում է որոշակի պայմաններով, և դրանց իրականացման վրա որոշակի վերահսկողության լծակ պետք է ունենա Պետգույքի կառավարման կոմիտեն, և այդ լծակը գրավն է, բայց դա չի բացառում, որ տվյալ գույքը ձեռք բերողի կողմից կարող է ևս գրավադրվել բանկում: Բաբայանը հավաստիացրեց, որ եթե նման խնդիր կա, ապա այն կլուծվի, և խնդիրը կարող է լուծվել պայմանագրի շրջանակներում»,-ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ստացվում է տարօրինակ պրակտիկա: «Ես էլ տեղյակ չէի փաստորեն, որովհետև պայմանների կատարումը այլ մեխանիզմներով կարող ենք ապահովել»,-ասաց նա և նշեց, որ եթե նման պրակտիկա կա ներդրողների համար կբարդացնի պրոցեսը և պետք է վերանայել դա:

Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ Տիգրան Ավինյանի նկարագրած սցենարները սպառիչ չեն և ռիսկերը ավելի լայն են: Ամեն դեպքում նա ասաց, որ իրենց դիրքորոշումը միանշանակ է, որ ձեռք բերողը հնարավորություն ունենա գրավադրել այն, ապա ավելացրեց, որ Նարեկ Բաբայանը կներկայացնի առաջարկներ:

Վարչապետն ասաց, որ հիմա գույքեր են հանել մրցույթի, և պետք է շուկայի արձագանքը լսեն: Սուրեն Պապիկյանն առաջարկեց հանել հարցը օրակարգից և մյուս նիստին դնել քվեարկության, սակայն վարչապետը նշեց, որ դրա կարիքը չկա, ընթացակարգային հարցերը կլուծեն: Նախագիծն ընդունվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ