News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ամենևին էլ այն կարծիքին չէ, որ վերջին օրերին կորոնավիրուսի թվերի նվազումը պայմանավորված է դիմակներ կրելու պարտադրանքի հետ։

«Այսօր բազմաթիվ հեղինակավոր բժիշկներ և արտասահմանյան հեղինակավոր բժշկական կազմակերպություններ մասնագիտորեն հիմնավորել են, որ հատկապես ամառային տապին էդ դիմակ կրելը հակացուցված է։ Ընդհանրապես, սա կարող է հակառակ էֆեկտն ունենալ, հիմա, որ մի քաղաքացի այս շոգին դիմակ կրելով հանկարծ շունչը կտրվի և հայտնվի գետնին, ո՞վ է այդ քաղաքացու առողջության համար պատասխան տալու։ Մեկը գնա դատարան՝ հայց ներկայացնի, տեսնեմ դատարանը բավարարելո՞ւ է, անմիջապես այնտեղից ցուցում է գալու, որ հանկարծ այդպիսի հայցերը չբավարարեք, որովհետ դրանով կարող է ստեղծվել դատական նախադեպ և կառավարության հերն անիծեն իշխանությունը փոխելուց հետո։ Նկատի ունեմ այն մարդկանց հարազատներին, որոնք տուժել են այդ դիմակ կրելու պարտականությունից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Գևորգ Պետրոսյանը մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տնտեսական հեղափոխությունը ձախողելու համար։

«Որևէ ներդրող Հայաստանում այլևս մի քանի տարի ներդրում չի անելու, ինքը սրանով կործանեց նաև զբոսաշրջության ոլորտում մեր սպասելիք հաջողությունները, որովհետև այդ զբոսաշրջիկը, որ արտասահմանից ուզում է գա, հո երազ չի տեսնում, թե որ երկիր գնա, նա ուսումնասիրում է՝ որ երկրում ինչ վիճակ է։ Ոչ մի զբոսաշրջիկ չի գալու այստեղ, որովհետև ոչ մեկ պարտավոր չի դիմակ կրել, շնչահեղձ լինել, պառկել հատակին, որ գան շտապ օգնությունից տանեն հիվանդանոց։ Ինքը գալիս է այստեղ ոչ թե հիվանդանոց պառկելու, այլ Հայաստանի բնության հրաշքները վայելելու»,- ընդգծեց նա։

Տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար, ԲՀԿ-ական պատագամվորը նախ առաջարկում է արտակարդ դրությունը վերացնել։

«Որովհետև սա խփում է բոլոր մարդկանց գրպանին։ Միջին գործարար ընկերներ ունեմ, ասում են՝ երբ արտակարգ դրությունը վերացվեց, Հայաստանից գնում ենք, մեր կապիտալը տեղափոխենք։ Դրա համա՞ր է հեղափոխություն արել մեր ժողովուրդը, բա ասում էին՝ դռան հետևում կանգնած են օտարերկրյա ներդրողները, բա հլը դուռը բացեք, թող ներս գան, ո՞ւր են ներդրողները։ Ոչ մի ներդրող էլ չի գալու։ Ներդրողը հիմար չէ, որ գա ներդում անի մի երկրում, որտեղ դատավորին պառկեցնում են պոլին, որտեղ գործարարին առանց պատճառի քրեական հետապնդման են ենթարկում, ցույց տալով, որ իրենք հզոր տղերք են, բայց հզորությունը նրանով չէ, որ գաս ԱԺ ամբիոնից քո հպարտ քաղաքացուն սպառնաս, բայց գնաս Ռուսաստաններում մեղմիկ կեցվածքով, հեզիկ-նազիկ ելույթ ունենաս»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

ԲՀԿ-ական պատգամավորն առաջակում է նաև օտարեկրյա ներդրողների համար հարկային արտոնություններ սահմանել։

«Այսօր մարդը գալիս է ներդրում անելու, վեց ամսվա մեջ էնպես են «բլբլում», մարդը փախնում է, սկսում են գործեր հարուցել, անհանգստացնել հարկային անհամաչափ վարչարարություն իրականացնել»,- նկատեց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և Առողջապահության նախարարներին։ Գևորգ Պետրոսյանը պնդում է՝ վերջինները պետք է հրաժարական տան։

«Երեք հոգով վեր են կենում՝ ասում, թե քանի հիվանդ կա։ Մեկը վարչապետը, մեկը փոխվարչապետը, մյուսն էլ էն առողջապահության չկայացած նախարար կոչեցյալ Արսեն Թորոսյանը։ Նա ընդհանրապես անելիք չունի առողջապահության հետ։ Նա այնքանով անելիք ունի առողջապահության հետ, ինչքան ես տիեզերագնացության հետ։ Ամո՞թ է, չէ, բան ու գործները թողած, վեր են կենում 15 րոպեն էդ բանն են խոսում։ Եթե խնդիրը դիմակն է, թող կրթական համակարգի բնականոն ընթացքը կաթվածահար չանեն։ Այսօր ուսանողները տգիտության են մատնված։ Ես երեք ուսանողի հայր եմ, այսօր ոչ մեկը ոչ մի բան չի կարդում, որովհետև մեռավ այդ պրոցեսը։ Ինչո՞ւ ես պետք է ուսման վարձ տամ, եթե իմ երեխան չի գնում համալսարան, համակարգչով լայվ են մտնում։ Էդ հեռահար կրթությունը երբեք չի կարող փոխարինել կենդանի կրթությանը, ես 24 տարի դասավանդում եմ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում, և ես մի բան գիտեմ՝ լսարանում կենդանի շփում է պետք, դասախոսը պետք է խոսի, ուսանողը հարց տա»,- նկատեց Գևորգ Պետրոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տպել
Ամենաշատ