News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները ձգտում է Ռուսաստանի հետ նոր համաձայնագիր կնքել միջուկային չտարածման ոլորտում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Հիմա մենք Ռուսաստանի հետ աշխատում ենք չտարածման, միջուկային չտարածման ոլորտում համաձայնագրի շուրջ: Եթե նման ինչ-որ բան մշակենք, դա հոյակապ կլինի»,- ասել է ամերիկացի առաջնորդը: Նա Ֆլորիդա նահանգի իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել Տամպա քաղաքի արվարձանում, որը նվիրված էր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին եւ միջոցառումներին, որոնք ԱՄՆ իշխանությունները ձեռնարկում են մրրիկների սեզոնի հետ կապված:

Թրամփը չի ներկայացրել հիշատակված ռուս-ամերիկյան փոխգործակցության վերաբերյալ ոչ մի մանրամասն:

Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ վարչակազմի ղեկավարը նկատի է ունեցել սպառազինության եւ զինաթափման վերահսկման հեռանկարների վերաբերյալ ռուս-ամերիկյան խորհրդակցությունները: Այդ հանդիպումներին առաջին հերթին քննարկվում է ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցառումների մասին ռուս-ամերիկյան պայմանագրի (ՌՀՍՊ, որի ոչ պաշտոնական անվանում է՝ ՌՀՍ-3) հետագա ճակատագիրը:

Այս պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի սկզբին, եթե Մոսկվան եւ Վաշինգտոնը այն երկարաձգելու հարցում համաձայնության չհասնեն: Երկու պետությունները պայմանագիրը ստորագրել են 2010 թվականին: Դրա պայմանների համաձայն՝ կողմերից յուրաքանչյուրը իր ՌՀՍ-ն այնպես է կրճատում, որ այն ուժի մեջ մտնելուց հետո 7 տարի անց եւ հետագայում դրանց ընդհանուր քանակությունը չգերազանցի տեղակայված 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, սուզանավերի եւ ծանր ռմբակոծիչների բալիստիկ հրթիռները, դրանց վրա 1 550 մարտական լիցքերը, միջմայրցամաքային, սուզանավերի եւ ծանր ռմբակոծիչների 800 տեղակայված եւ չտեղակայված արձակման կայանքները: Պայմանագիրն ուժի մեջ է մնում 10 տարի (մինչեւ 2021 թվականի փետրվարի 5-ը), եթե մինչեւ այդ ժամկետը չփոխարինվի հաջորդ համաձայնագրով: Այն նաեւ կարող է կողմերի համատեղ համաձայնությամբ երկարաձգվել ավելի քան 5 տարով (այսինքն՝ մինչեւ 2026 թվականը):

Մոսկվան Վաշինգտոնին կոչ է անում պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին հարցի լուծումը չձգձգել եւ այն բնորոշում է զինաթափման ոլորտում ոսկե ստանդարտ: Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2019 թվականի հունիսին Financial Times պարբերականի հետ հարցազրույցում, եթե նաեւ այս պայմանագիրը դադարի գոյություն ունենալ, «ապա աշխարհում, ըստ էության, ընդհանրապես ոչ մի գործիք չի լինի, որը կզսպի սպառազինության մրցավազքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ