News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.52
EUR
575.63
RUB
6.66
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Սեքս թրաֆիքինգի մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը փորձել է կոմպրոմատ հավաքել բրիտանական արքայազն Էնդրյուի վրա՝ անչափահասին ստիպելով ինտիմ հարաբերություններ ունենալ բրիտանական թագավորական ընտանիքի անդամի հետ, վկայում են նոր տեղեկությունները դատարանի փաստաթղթերում, գրում է The Guardian-ը:

Նյու Յորքի դատարանի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ խոսքը ենթադրյալ հանցագործության մասին է, որը կատարվել է Վիրջինյան կղզիների Էփշտեյնի անձնական կղզում:

Դատական ​​փաստաթղթում նշվում է, որ ֆինանսիստը Վիկտորիա Ժուֆրե անունով աղջկան հրահանգել էր «արքայազնին տալ այն ամենը, ինչ նա կպահանջի, եւ հայտնել իրեն գայթակղության մանրամասների մասին»:

Փաստաթղթում նշվում է նաեւ, որ Էփշտեյնն աղջկան սեռական ստրկության է վաճառել ազդեցիկ մարդկանց՝ «անձնական, քաղաքական կամ ֆինանսական շահի, ինչպես նաեւ հնարավոր շանտաժի համար»: Նշված անձանց թվում են «ազդեցիկ ամերիկացի քաղաքական գործիչներ, գործարարներ, երկրների նախագահներ եւ մեկ վարչապետ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ