News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 10
USD
485.23
EUR
570.68
RUB
6.59
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Յոհանեսբուրգի համալսարանից (ՀԱՀ) գիտնականներն առաջարկել են կառուցել ավտոմեքենաներ բանանի տերեւներից։ Համապատասխան հոդվածը հրապարակվել է Journal of Materials Research and Technology գիտական պարբերականում։

Իրենց աշխատանքում հետազոտողները պարզել են, որ բանանի տերեւների մանրաթելերը ածխածնային նանոխողովակների եւ էպոքսիդ խեժի հետ միասին ձեւավորում են նյութ, որը ճնշում է վիբրացիան եւ աղմուկը։ Ստացված նյութն ունի ցածր ինքնարժեք եւ կարող է կիրառվել ավտոպրոմում, ամփոփել են գիտնականները։

Բացի այդ, բանանի տերեւների կիրառմամբ մեքենաները կդառնան էկոլոգիապես ավելի մաքուր եւ երկարակյաց։ Մասնագետների հաղորդմամբ՝ դրանից կարելի է պատրաստել ավտոմեքենաների շարժիչների ներքին ծածկեր, դռների պանելներ, ինչպես նաեւ օգտագործել ձայնամեկուսացման համար, հաղորդում է Լենտա․Ռու-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ